Կառլեն Պետրոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կառլեն Ռուբենի Պետրոսյան (հոկտեմբերի 13, 1959, Հաթերք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։
Կառլեն Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Հաթերք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Ազատ Հայրենիք |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելԾնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, 1959 թ. հոկտեմբերի 13-ին։ 1966 թ. ընդունվել և 1976 թ. ավարտել է Մարտակերտի Թեմիկ Ավթանդիլյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1981 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, գերազանցության դիպլոմով։ 1981 թվի նոյեմբերից մինչև 1984 թ. դեկտեմբերը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որպես ինժեներ, ապա՝ ստացիոնար ասպիրանտ։ Մոտ մեկ տարի՝ մինչև 1985 թ. սեպտեմբերի 1-ը ԵրՊԻ Գորիսի մասնաճյուղում լաբորատորիայի վարիչ էր։ Այնուհետև՝ մինչև 1996 թվականը նույն հաստատությունում աշխատել է որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս, նաև՝ դեկանի պաշտոնակատար։ 1995 թ. օգոստոսի 20-ից հոկտեմբերի 28-ը աշխատել է ԼՂՀ Մարտակերտի» Գիտակ» ՊՓԲԸ-ի տնօրեն։ 1996-1998 թթ. ՌԴ Նովգորոդ քաղաքում մասնակցել է ոսկերչության դասընթացներին։ 1998 թ. նոյեմբերի 18-ից մինչև 2000 թ. մայիսի 16-ը ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարկային տեսչության պետն էր։ 2000 թ. մայիսի 16-ից 2001 թ. մայիսի 24-ը՝ ԼՂՀ հարկային պետական վարչության աշխատակազմի ղեկավար։ 2001 թ. մայիսի 24-ից նոյեմբերի 12-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետ, ապա մինչև նույն տարվա դեկտեմբերի 27-ը՝ Հարկային պետական վարչության պետի օգնական։ 2001 թ. դեկտեմբերի 27-ից 2003 թ. փետրվարի 3-ը՝ Հարկային պետական վարչության մաքսային բաժնի պետի պաշտոնակատար էր։ 2003 թ. փետրվարի 3-ից մինչև օգոստոսի 4-ը աշխատել է որպես Հարկային պետական վարչության հայտարարագրման բաժնի պետ։ 2003 թ. նոյեմբերի 24-ից 2006 թ. հունվարի 17-ը՝ «Նաիրի» հանրախանութի տնօրեն։ ԼՂՀ կառավարության 2006 թ. հունվարի 17-ի թիվ 06 որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար և այդ պաշտոնում աշխատել մինչև 2007 թ. սեպտեմբերի 27-ը։ Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։ 2008 թ. հունվարի 7-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, որտեղ և պաշտոնավարել է մինչև 2009 թ. հունվարի 23-ը, ապա կրկին նշանակվել ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։ 2009 թ. հունիսի 18-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ։ ԼՂՀ նախագահի 2011 թ. մարտի 31-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։ ԼՂՀ նախագահի 2012 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։ Արցախյան շարժման և պատերազմի մասնակից է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (վկայական N001803)։ ՀՀ ԵԿՄ վարչության կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է թանկարժեք նվերներով։ Գիտական երեք աշխատությունների հեղինակ է մետաղների կտրման տեսությունից։ 2005 թվականից «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ամուսնացած է, ունի երեք որդի։