Կապուտկող, Ակկուլ, Էնձաքիսար, Ընծաքիսար, Ընձակաքար, Ընձակի լեռ, Ընձաք, Ընձաքար, Ընձեքասար, Ընջաքիարս, Ընձաքյարս, Կապույտկալ, Ընձաքիսար, Կապուտակող, Կապուտող, Շատախի լեռեր, լեռ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավային կողմում։ Ձգվում է արևելք-արևմուտք ուղղությամբ, 2300 մ։

Կապուտկող
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս
Բարձրությունը ծովի մակարդակից2300 մետր

Ծածկված է տափաստանային և ենթալպյան բուսականությամբ։ Ունի երկաթի և կապարի պաշարներ։ Լեռան բարձունքից երևում է Վանա լճի համայնապատկերը։ Ըձաքարի տարածքում էին գտնվում հայկական յոթ վանքեր, որոնց մեջ նաև՝ Կապուտկողա Սբ. Հակոբ վանքը։

Ավանդություն խմբագրել

Ըստ ավանդության՝ Մծբինի Հակոբ հայրապետը Ըձաքարի կատարից անիծել է Ռշտունիքի իշխան Մանաճիհրին, որը ծովն էր նետել նրա անմեղ սարկավագներին։ Իբրև այդ անեծքից հետո Ռշտունիքում երեք տարի երաշտ է եղել[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 380 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 108