Կապույտ և արծաթագույն նոկտյուրն։ Չելսի

գեղանկար, հեղինակ՝ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր

«Կապույտ և արծաթագույն նոկտյուրն Չելսի», ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի նկար՝ ստեղծված 1871 թվականին։ Սա լոնդոնյան «նոկտյուրնների» առաջին աշխատանքներից է[4]։

Կապույտ և արծաթագույն նոկտյուրն։ Չելսի
տեսակգեղանկար
նկարիչՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1]
տարիօգոստոս 1871[1]
բարձրություն50,2 սանտիմետր[2]
լայնություն60,8 սանտիմետր[2]
ստեղծման վայրԼոնդոն
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունTonalism?
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ[1]
սեփականատերԹեյթ[1]
մակագրությունSigned with a butterfly and dated‘71’ in a cartouche[3]
կայք
Ծանոթագրություններ
 Nocturne: Blue and Silver – Chelsea Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Աշխատանքը ստեղծվել է արևելյան մշակույթի ազդեցությամբ[5]։ Իր ստեղծագործություններում Ուիսթլերը ձգտել է փոխանցել գիշերային Թեմզայի խորհրդավորության և գեղեցկության զգացողությունը։ Ֆրեդերիկ Լեյլանդն առաջինն էր, որը Ուիսթլերի՝ լուսնի լույսով ողողված տեսարաններն անվանեց «նոկտյուրն», քանի որ նկարաշարը ոչ թե խորհրդանշում էր սոսկ գիշերային տեսարան, այլ ասոցացվում էր երաժշտության հետ։ Ուիսթլերն ընդունում էր նկարների այսօրինակ բնութագրումը։

Բատտերսից բացվում է տեսարան դեպի Չելսի, իսկ հորիզոնում կարելի է նշմարել հին եկեղեցու գմբեթի ուրվագիծը։ Առաջին պլանում նեղլիկ լաստանավը և ձկնորսի մարմինը պատկերվել են նվազագույն դետալներով, իսկ ճապոնական արվեստի ազդեցությունը արտահայտվել է սահմանափակ գունապնակով, նուրբ գծերով և թիթեռների ինքնատիպ պատկերներով[6]։

Նկարը «Մանուշակագույն և կանաչ վարիացիաների» հետ ցուցադրվել է Դադլիի պատկերասրահում՝ 1871 թվականի նոյեմբերին։

«Թայմսի» քննադատը բացառիկ գնահատական է տվել Ուիսթլերի նոկտյուրններին՝ արտահայտվելով այսպես.

  Նրանք համարվում են պատկերավոր արտահայտությունն այն տեսության, որ ... գեղանկարչությունը և երաժշտությունը միմյանց այնքան հոգեհարազատ են, որ մեկի գույները կարող են և պետք է գործածվեն, ինչպես մյուսի կարգավորված հնչյունները. որ գեղանկարչությունը չպետք է ձգտի դրամատիկ զգացողություններ արտահայտելուն, պատմական իրադարձություններ կամ բնության փաստական նկարագրության, բայց պետք է ձգտի մեր տրամադրության և երևակայությունների պատկերմանը՝ ծաղիկների նրբաճաշակ համադրություններով, որոնց միջոցով մեզ կարող է հաղորդվել այն ամենը, ինչը ուզում է ասել գեղանկարչությունը, քանի որ առանց նրանց ասելիքն արժեքավոր չի կարող լինել (The Times, 14 նոյեմբերի 1871թվական)։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571/text-summary
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571
  3. http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571/text-catalogue-entry
  4. Tate. «'Nocturne: Blue and Silver - Chelsea', James Abbott McNeill Whistler, 1871» (անգլերեն). Tate. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  5. Siewert, John. "Whistler's Nocturnes and the aesthetic subject." (1995): 0775-0775.
  6. Mayer, Lance, and Gay Myers. American Painters on Technique: 1860-1945. Getty Publications, 2013. 161.

Արտաքին հղումներ խմբագրել