Կապույտ Մավրիկիոսի թանգարան

Կապույտ Մավրիկիոսի թանգարան (անգլ.՝ Blue Penny Museum), փոստային նամականիշների թանգարան Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիում, Կոդանի ափին։

Կապույտ Մավրիկիոսի թանգարան
Blue Penny Museum (Port Louis, Mauritius).jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Mauritius.svg Մավրիկիոս
ՏեղագրությունՊորտ Լուի
Հիմնադրված է2001
Կայքbluepennymuseum.com

ՆկարագրությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է Մավրիկիոսի Առևտրային բանկի կողմից և բացվել է 2001 թվականի նոյեմբերին[1]։

Թանգարանի հավաքածուն պարունակում է Մավրիկիոսի 1847 թվականի առաջին երկու փոստային նամականիշերը՝ «Վարդագույն Մավրիկիոս» և «Կապույտ Մավրիկիոս»։ Նամականիշները ձեռք են բերվել 1993 թվականի նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի աճուրդում 2 մլն դոլարով Մավրիկիոսի բանկերի և ձեռնարկությունների կոնսորցիումի կողմից՝ Մավրիկիոսի առևտրային բանկի գլխավորությամբ, և կղզի են վերադարձվել գրեթե 150 տարի անց[1]։

Լավագույն պահպանությունն ապահովելու համար նամականիշների բնօրինակները ենթարկվում են միայն լույսի կարճատև ազդեցության։ Ժամանակի մեծ մասը ցուցադրվում են միայն դրանց պատճենները։

Թանգարանի ցուցահանդեսը պարունակում է նաև[2]։

  • Մավրիկիոսի այլ փոստային նամականիշեր,
  • հին ծովային գծապատկերներ,
  • նկարներ, փորագրություններ, քանդակներ, այդ թվում՝ Պոլ և Վիրժինիի իսկական արձանը, որը ստեղծվել է 1881 թվականին Պրոսպեր դ'Էփինեի կողմից[3],
  • հնագույն փաստաթղթեր, որոնք վկայում են Մավրիկիոսի հարուստ պատմության և մշակույթի մասին։
Կապույտ Մավրիկիոսի թանգարանի շենք
Վարդագույն և Կապույտ Մավրիկիոս
 
Մավրիկիոսի առաջին նամականիշերը, տեղադրված է թանգարանի ցուցադրություններում

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Port Louis, Mauritius»։ Museums and Collections. Museums with Stamps of Mauritius (անգլերեն)։ Classic Stamps of Mauritius — stampsmauritius.com; Peter M. C. Werner։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-05 
  2. «Blue Penny Museum»։ Culture & History (անգլերեն)։ Le Caudan Waterfront - Port Louis - Mauritius։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-05 
  3. Richon Emmanuel.։ «Prosper d’Epinay»։ Galerie de peinture mauricienne — Galri lapintir morisyen (ֆրանսերեն)։ Potomitan։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2010-04-05 

ԳրականությունԽմբագրել

  • Le Blue Penny Museum // Le Week End. — 2001. — 25 Novembre.(ֆր.)(Ստուգված է 5 Ապրիլի 2010)
  • Le Blue Penny Museum // Mauritius and its Environment / Institute for Environmental and Legal Studies, Mauritius. — 2001.(անգլ.)(Ստուգված է 5 Ապրիլի 2010)

Արտաքին հղումներԽմբագրել