Կապկան (չուվաշերեն՝ Капкӑн), սատիրայի և հումորի գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր[1], որը լույս է տեսնում Չեբոքսարիում (Չուվաշիայի Հանրապետություն

Կապկան
Տեսակհանդես
Լեզուչուվաշերեն
Հիմնադրվել է1925
Երկիր ԽՍՀՄ

Պատմություն խմբագրել

Սկսել է հրատարակվել 1925 թվականի մարտից (մինչև տարվա վերջ թողարկվել է 10 համար)։ Ամսագիրն սկսել է չուվաշերենով լույս տեսնել որպես «Կանաշ» թերթի անվճար հավելված։ Այն խմբագրել է Ա. Զոլոտովը, որը թերթի պատասխանատու քարտուղարն էր։ 1926-1931 թվականների ընթացքում հրատարակվել է մեկ ամսում 2 անգամ, 1932 թվականից սկսել է լույս տեսնել ամիսը մեկ անգամ, իսկ 1938 թվականից` առանց որոշակի պարբերականության։

1933-34 թվականներին տպագրվել են հատուկ հավելված-համարներ, որոնք նվիրված էիր տնտեսական կարևոր աշխատանքներին։ Մինչպատերազմական շրջանում տպաքանակը տատանվում էր 3-10.000 տպաքանակի սահմաններում։ 1940 թվականին թերթի տպագրությունը դադարեցվել է։

1956 թվականի օգոստոսին վերսկսել է հրատարակությունը` ամիսը 2 անգամ պարբերականությամբ։ Ամսագրի ստեղծման և նախապատերազմյան տարիներին դրա շուրջ Չուվաշիայի երգիծաբանների և հումորիստների հավաքման կազմակերպչական գործում մեծ դեր է խաղացել Չուվաշիայի երգիծաբան-գրող Իվան Մուչին (Ի. Իլլարիոնով)։

1966-92 թվականներին թողարկվել է «Կապկան գրադարան» գրական հավելվածը։

1992 թվականի մարտին ամսագիրը սկսում է լույս տեսնել չուվաշերեն և ռուսերեն լեզուներով։

2004 թվականին «Կապկան»-ը լույս է ընծայվել «Խիպար» հրատարակչության կողմից, 2007 թվականից` «Խրեսչեն սասի» հրատարակչության կողմից։

Ամսագրի խմբագիրներ խմբագրել

Պարբերականի խմբագիրներն են եղել Ն. Զոլոտովը, Ա. Զոլոտովը, Գ. Տիտովը, Ա. Վասիլևը, Ի. Պավլով-Պիոները, Ռ. Մալյուտինը, Պ. Ալեքսանդրովը, Վ. Յակովլևը (Տոյմակ), Գ. Լուչը, Վ. Նիկոլաևը, Յու. Միխայլովը, Պ. Իվանովը և այլք։

Խմբագիրների խմբի կազմում տարբեր ժամանակներում եղել են Լ. Ագակովը, Ի. Ալտին-Բաշը, Ֆ. Աֆանսևը, Ի. Իլլարիոնովը (Իվան Մուչի), Ն. Նիկիտինը, Ն. Սվերչկովը, Ս. Շավլին և այլք։ 1963 թվականին խմբագիրների խմբում են եղել Ն. Վոլկովը, Ա. Կանյուկովը, Մ. Ուխսայը, Օ. Ֆիլիպովը, Ա. Էսխելը, Գ. Յակովլևը։

Հրապարակման հեղինակներ խմբագրել

Առաջին համարներից ամսագրի հետ ակտիվորեն համագործակցում էին չուվաշ գրողներ Մ. Աթթայը, Ն. Վասյանկան, Ն. Եվդոկիմովը, Ի. Եֆիմով-Տխտին, Ս. Լաշմանը, Ֆ. Պավլովը, Ի. Տուկտաշը, Ս. Ֆոմինը, Ս. Շանտակը, Ա. Էտմենը և այլն։ Ամսագրին առանձնահատուկ արտահայտչություն էին տալիս Վ. Մակարովի, Ն. Մյասնիկովի, Վ. Ֆիլիպովի, Գ. Խարլամպիևի երգիծանկարները, ծաղրանկարները և զվարճալի էսքիզները։

Բացի նշված հեղինակներից, ամսագրում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել երգիծաբաններ Ն. Այզաման, Վ. Ալագերը, Վ. Ալենդեյը, Վ. Գրիբանովը, Տ. Իվանով-Տազյուկը, Ա. Կալգան, Պ. Կրիսին, Վ. Միխաիլովը, Յ. Միշշին, Ն. Պուշկինը, Մ. Ուխսայը, Պ. Յալգիրը, Լ. Յանգան և մյուսները։ Գեղարվեստական բաժնի հետ համագործակցել են Վ. Ագեևը, Ա. Բիկովը, Պ. Դմիտրևը, Վ. Եմելյանովը, Վ. Երմոլաեվը, Մ. Ժոլոբովը, Գ. Պետուխովը, Պ. Սիզովը, Ի. Սկվորցովը, Գ. Յակովլևը, Ն. Յակովլևը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել