Կապդեպերա (կատ.՝ Castell de Capdepera), ամրոց Իսպանիայի Մալյորկա կղզում՝ Կապդեպերա համայնքում։ Կառուցվել է 14-րդ դարում։ Տեղակայված է կղզու հյուսիս-արևելքում գտնվող լեռան վրա՝ Մալյորկան ու Մենորկան բաժանող նեղուցի ափից 2,5 կմ հեռավորության վրա։

Coa Illustration Elements Building Castle.svg
Կապդեպերա
Capdepera
CastelldeCapdepera.jpg
Տեսակդղյակ և հուշարձան
ՏեղագրությունԿապդեպերա, Իսպանիա
Վարչական միավորCapdepera?[1]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված1300
ԿառուցողԽայմե II
Կայքcastellcapdepera.com
Castell de Capdepera Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ամրոցի ներկայիս տարածքը հին ժամանակներում պատկանել է այդ լեռան ստորոտներին բնակություն հաստատած մարդկանց։ 10-րդ դարում մավրերը այդտեղ հիմնել են պաշտպանական կառույցներ, որոնցից պահպանվել է միայն աշտարակի ներքին հատվածը։ 1229 թվականին շինությունը գրավել է Արագոնի թագավոր Խայմե I-ը։ 1231 թվականին աշտարակում կնքվել է Կապդեպերայի համաձայնագիրը[2], ըստ որի՝ Մենորկան անցել է Խայմե I-ի տիրապետության տակ[3]։

1300 թվականին Խայմե II-ն այդտեղ կառուցել է ամրոց, որի ներսում բնակվել են մարդիկ։ Նախապես պլանավորված էր, որ ամրոցը կունենա տարբեր նշանակության 50 կառույցներ, և այնտեղ կբնակվի 200 մարդ։ Այդ պատճառով էլ Կապդեպերան ավելի շատ նման է պաշտպանական կառույցներ ունեցող բնակավայրի, քան ամրոցի։

1342 թվականին կառուցվել են ամրոցի պատերն ու դարպասները։ 1386 թվականին ավարտին է հասցվել աշտարակների շինարարությունը։ 16-17-րդ դարերում կղզու վրա պարբերաբար հարձակվել են ծովահենները։ Այդ ժամանակ էլ ծաղկում է ապրել բնակավայրը։ 17-րդ դարի վերջին բնակավայրը տարածվել է ամրոցի սահմաններից դուրս, իսկ 18-րդ դարում՝ կղզու պաշտպանական կառույցների վերակազմավորումից հետո, բնակչությունը տեղափոխվել է ավելի անվտանգ վայրեր։ Ամրոցում մնացել է միայն կայազորը։

1983 թվականին ամրոցը դարձել է համայնքային սեփականություն։

ՆկարագրությունԽմբագրել

Ամրոցը տեղակայված է կղզու հյուսիս-արևելքում գտնվող լեռան վրա, որ ունի ծովի մակարդակից 130 մետր բարձրություն։ Այդտեղից երևում են մոտակա մի քանի ծովախորշերը և Մալյորկա ու Մենորկա կղզիների միջև ընկած նեղուցը[4]։

 
Ամրոցի մանրակերտը

Ամրոցը տեղակայված է ժայռի զառիվայր ստորոտին և հիմքում ունի եռանկյունու ձև։ Գլխավոր աշտարակը, որ կառուցվել է մավրերի կողմից, տեղակայված է գագաթից փոքր-ինչ ներքև։ Ամրոցի ավելի հին ներքին հատվածը քառակուսաձև է, նրա վրա կառուցվել է կոնաձև վերին հատվածը։ Ամրոցի հյուսիսային կողմում գտնվում է Վիրգին դե Էսպերանսա եկեղեցին, որ իր ներկայիս տեսքն ստացել է 18-րդ դարում։ Նրա հարթ տանիքին տեղակայված է պահակային ու հրետանային հարթակ։

Ամրոցում չկան խմելու ջրի աղբյուրներ, այդ պատճառով էլ եկեղեցուց ոչ հեռու կառուցվել է ջրի գետնապահեստ։ Ամրոցի արևելյան պատի վրա կառուցվել են Եղջյուրի ու Տիկնոջ աշտարակները, Հարավային պատի վրա՝ Մշուշային, Խայմե թագավորի և Ափի բնակիչների աշտարակները։

Ամրոցի գլխավոր դարպասները գտնվում են Խայմե թագավորի աշտարակում, իսկ 17-րդ դարում կառուցվել են նոր դարպասներ Տիկնոջ և Մշուշային աշտարակների միջև։ Եղջյուրի աշտարակում ու երկու դարպասների վերևում կառուցվել են հրակնատներ։

Ներկայումս ամրոցի պատերի ներսում գտնվող տներից պահպանվել են միայն 19-րդ դարում կառուցված Նահանգապետի տունն ու Տիկնոջ տունը համանուն աշտարակի մոտ։

2000 թվականին նշվել է ամրոցի հիմնադրման 700 տարին[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Monuments database — 2017.
  2. Rubén P. Atienza Ciutadell (հունվարի 24, 2010)։ «Recordando el Tratado de Capdepera (Remembering the Treaty of Capdepera)» (Spanish)։ Editorial Menorca։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-08-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011 
  3. «Municipio de Capdepera (Información cultural) (Municipality of Capdepera - Cultural Information)» (Spanish)։ Abaces։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-03-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011 
  4. «Historia medieval de Capdepera (Medieval History of Capdepera)»։ Arteguías։ August 2010։ Վերցված է մարտի 14, 2011 
  5. «Capdepera Castle»։ հուլիսի 13, 2004։ Վերցված է ապրիլի 21, 2013 

ԳրականությունԽմբագրել

  • Miquel Dolç Gran Enciclopèdia de Mallorca. — Palma: Promomallorca. — Т. 3. — 107 с.
  • Catalina Garau, Bernat Oliver Castell de Capdepera. — BAHIA industiagrafica. — 7 с.

Արտաքին հղումներԽմբագրել