Կաո դե Կաստրո Լաբորեյրո (պորտ.՝ Cão de Castro Laboreiro), պորտուգալական հովվաշուն։ Շների տեսակ՝ Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային շրջաններից։ Սկզբում ծառայել են որպես հոտի, երամակի պահապաններ։ Ներկայումս համարվում են պահակային, ծառայողական և գործընկեր շներ։

Կաո դե կաստրո լաբորեյրո
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններԿաո դե Կաստրո Լաբորեյրո
Բնաշխարհ Պորտուգալիա
Առանձնահատկություններ
Զանգված30—40 կգ
Զանգված էգ25—35 կգ
Հասակ58—64 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Ցեղատեսակի առաջացման մասին շատ քիչ և ոչ այնքան հավաստի տեղեկություններ կան[1]։ Ենթադրվում է, որ Հարավային Եվրոպայի բոլոր լեռնային շները առաջացել են Հարավային Եվրոպայի մալլոսներից, որոնք ներմուծվել են հռոմեացիների կողմից և ռազմական գործողությունների արդյունքում տարածվել Եվրոպայից մինչև Պիրենեյան թերակղզի, որտեղ խառնվել են տեղական շների հետ։ Ժամանակակից ԴՆԹ ուսումնասիրությունները հաստատում են, որ Կաո դե Կաշտրո Լաբորեյրոն, էշտրելական ավչարկան և պորտուգալական հովվաշունը ունեն ընդհանուր նախահայր։ Ցեղատեսակի անունը բառացիորեն նշանակում է Շուն Կաշտրո Լիբեյրոյից, որը ծագել է Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային տարածքներից։ Այդ բարձրլեռնային տարածքը, որը գտնվում է ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա, ունի շատ սուր կլիմա, բնությունը աղքատ է, և բնակիչները ստիպված են եղել երամակները քշել մի արոտավայրից մյուսը, որպեսզի կենդանիները կարողանան սնվել։ Տեղական քոչվորները ապրում էին լեռներում վաղ գարնանից մինչև ուշ աշուն, իսկ ձմռանը ձյունից և սառը քամիներից պաշտպանվելու համար պատսպարվում էին հարթավայրերում։ Նման սեզոնային միգրացիան շարունակվում է սկսած 8-րդ դարից[1][2]։

Կաշտրու Լիբորեյրոն գրեթե կտրված է արտաքին աշխարհից։ Առաջին ավտոմոբիլային ճանապարհը այս վայրերում կառուցվել է 1940-ական թվականներին։ Մինչ այդ ճանապարհորդները ստիպված էին օգտվել հին ճանապարհից, որը կառուցվել էր դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ Այս դժվարամատչելի և մեկուսացված տարածքներում էլ ձևավորվում է շների վայրի ցեղատեսակ, որն առանձնանում էր իր ուժով և առողջությամբ, սակայն չափերով այնքան էլ խոշոր չէր։ Այստեղի հովիվների ապրելակերպը չի ենթադրում մարդու կողմից շների նպատակային բուծմանն իրենց մասնակցությունը։ Ուստի հովվաշուն է համարվում Եվրոպայի ցեղատեսակներից մեկը՝ ավելի պարզունակը։

Ընդունված էր թողնել միայն երկու-երեք ձագ, մնացածին ոչնչացնում էին։ Դրանք իսկական վայրի շներ էին՝ քաջ, առողջ և ունեին իրենց ունեցվածքը պահպանելու բնազդ։ Ինդուստրացման դարաշրջանում երիտասարդների՝ դեպի քաղաք արտահոսքի հետևանքով լեռնային բնակչության թիվը նվազեց։ Նվազեց նաև անասունների թիվը։ Սկսեց նվազել նաև մասնագիտացված պարեկային շների անհրաժեշտությունը և շների քանակը պակասեց։ Սակայն այս հրաշալի պահապանների համար գտնվեց ուրիշ աշխատանք երկրի այլ շրջաններում։ Նրանք հսկում էին ֆերմաները, քաղաքային և գյուղական տները[1][2]։

Կաո դե Կաշտրո Լաբորեյրոն ծառայում էր նաև պորտուգալական բանակում։ Պորտուգալացիները այս պահակ-շներին համարում են իրենց մշակութային ժառանգության մի մասը։ Ցեղատեսակի առաջին ազգային ակումբը հիմնադրվել է 1989 թվականին։ Ներկայումս Պորտուգալիայում կա Կաո դե Կաշտրո Լաբորեյրո ցեղատեսակի շների մեծ քանակություն, սակայն երկրի սահմաններից դուրս գրեթե չեն հանդիպում։

Շների միջազգային ֆեդերացիան ցեղատեսակը պաշտոնապես ճանաչել է 1955 թվականին։ Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում ցեղատեսակը պաշտոնապես չի ճանաչվել։

Արտաքին տեսք խմբագրել

Կաո դե Կաստրո Լաբորեյրոն միջին չափի ուղղանկյունաձև շուն է։ Բավականին թեթև է, շարժուն, բայց հզոր, ամուր ոսկորներով։ Պորտուգալական այս շներն ունեն անկախ, լուրջ, բնական տեսք։

Խոշոր գլուխը ավելի շուտ թեթև է, քան կոպիտ։ Դունչը գանգից կարճ է։ Ճակատից դունչ անցումը համաչափ է։ Աչքերը օվալաձև են, գույնը՝ ընկուզագույնից մինչև մուգ շագանակագույն։ Ականջները բարձր են, եռանկյունաձև, մոտ են կախված գլխին։ Պարանոցը կարճ է, բայց ունի հպարտ կեցվածք։ Ունի համաչափ կառուցվածք։ Կրծքավանդակը լայն է ու խորը։ Պոչը բավականին երկար է, վեր բարձրացած։ Քայլելիս ավելի է բարձրանում[2]։

 
Տեսքը ձախից

Ոտքերը մկանուտ են, թաթերը՝ կլոր։ Շարժվում է հեշտությամբ, ռիթմիկ և դանդաղ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գերազանցել անգամ արագաշարժ լուսանին։ Թավամազ է՝ ամուր, բավականին կոշտ։ Լավ պահպանում է անբարենպաստ եղանակից։ Ոտքերի և պոչի բուրդը երկար է։

Հաճախ են հանդիպում «գայլի գույն» ունեցող շներ։ Այն մոխրագույնի, շագանակագույնի և կարմիրի խառնուրդ է։ Առավել նախընտրելի են այսպես կոչված «լեռնային գույն» ունեցող շները։ Այն մոխրագույն և սև գծերն են մոխրագույն ֆոնի վրա։ Գլխի և առջևի մասերի գույնը ավելի մուգ է, քան հետևի և պոչի մասը։ Լեռնային տարածքներում այդ գույնը հանդիսանում է հրաշալի քողարկում, որը շատ կարևոր է պահակ-շների համար։

Վերջին ժամանակներում նկատվում է գույնի մգացման միտում։ Արդեն հաճախ են հանդիպում սև գույնի շներ։ Այս փոփոխությունը բնական պայմանների հետևանք է և չի կարող համարվել իսկական «լեռնային գույն»։ Խառնվածքը և օգտագործումը։

Խառնվածք և օգտագործում խմբագրել

Կաո դե Կաստրո Լաբորեյրո շներն ունեն պահակ շներին բնորոշ բոլոր հատկանիշները։ Խելացի են, զգոն, բայց ոչ այնքան համառ, ինչպես պահակ շների մյուս տեսակները։ Անվախ են ու վճռական։ Կարող են դիմակայել գայլերի հարձակմանը։ Այս պահակ-շները ունեն ցածր տոնից սկսվող և շատ բարձր և երկարատև նոտաների վերածվող տարբերվող հաչոց։ Նրանց սարսափազդու տեսքը, վախեցնող հաչոցը սարսափ է առաջացնում չարագործների և օտարների մոտ, իսկ ընտանիքի անդամների նկատմամբ հանգիստ են և չափազանց հավատարիմ։ Այն շները, որոնք ապրում են տանը, լավ վարժեցված են և լավ ուղեկիցներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «História» (պորտուգալերեն). Associação Portuguesa do Cão de Castro Laboreiro (APCCL). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ria Hörter Cao de Castro Laboreiro(անգլ.) // The Canine Chronicle : журнал. —Ocala, FL., 2010. — В. March. — С. 184-188.