Կանոնավոր խխունջ
Կանոնավոր խխունջ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Gyraulus regularis
|
Կանոնավոր խխունջ (լատին․՝ Gyraulus regularis), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել2 մմ-ն չգերազանցող սկավառակաձև, եղջերագույն, հարթ մակերեսով խեցին շատ փոքր է, բավավականին արագ աճող 3,5 պտույտներով։ Ելանցքի վերևում գտնվող վերջին պտույտը նախավերջինից 1,5 անգամ լայն է[1]։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում և տեղ-տեղ՝ Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱպրում է աղբյուրամերձ ճահիճներում, լեռնային գետի մոտ։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։
Պահպանություն
խմբագրելԾայրաստիճան սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Միակ հայտնի պոպուլյացիան կազմված է մի քանի հարյուր առանձնյակներից։
Թվաքանի փոփոխության միտումները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններից է ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.