Կանաչ սիրամարգ
Կանաչ սիրամարգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս թռչուններ
Կարգ հավանմաններ
Ընտանիք փասիանավորներ
Ցեղ սիրամարգեր
Տեսակ Կանաչ սիրամարգ
Լատիներեն անվանում
Pavo muticus
Linnaeus, 1766
Հատուկ պահպանություն
Ենթատեսակներ
  • Հնդկաչինական կանաչ սիրամարգ
    (Pavo muticus imperator)
  • Ճավայական կանաչ սիրամարգ
    (Pavo muticus muticus)
  • Բիրմուդային կանաչ սիրամարգ
    (Pavo muticus spicifer)
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կանաչ սիրամարգ, ասիական սիրամարգերի երկու կենսաբանական տեսակներից մեկը, որը բնակվում է Ասիայի հարավ-արևելքում։

Կանաչ սիրամարգի արուի ձայնը համեմատաբար ավելի բարձր ու կտրուկ է, քան սովորական սիրամարգերի ձայնը։

Արտաքին տեսք խմբագրել

Ի տարբերություն սովորական սիրամարգի, կանաչը ավելի խոշոր է և գունեղ, ունի արծաթագույն երանգ ունեցող փետրավորում և ավելի երկար ոտքեր, վիզ և փոմփոլիկ գլխին։ Արուի երկարությունը 180-300սմ է, թևերինը` 46-54սմ է, պոչինը` 40-47 սմ է, իսկ փեշատուտինը՝ 140-160 սմ է։ Քաշը մինչև 5կգ։ Գլուխը և վզի վերին հատվածը բաց դարչնագույնի և կանաչի խառնուրդ բաղկացած է փետուրներից ավելի լայն աչքերի շրջանը մուգ մոխրագույն է։ Սիրամարգի էգը արտաքնապես քիչ է տարբերվում արուից, բայց փոքր է չափերով։ Վզի ներքևի հատվածի փետուրները կանաչ եզրագիծով են, ունեն զգայուն նկար կրծքի հատվածում։

Դասակարգում խմբագրել

Կախված աշխարհագրական դիրքից և վարիացիայից փետրավորման գույնը լինում է երեք տեսակի P. muticus:

  • Pavo muticus imperator Delacour 1949 - Հնդկաչինական կանաչ սիրամարգ
  • Pavo muticus muticus Linnaeus 1766 - Ճավայական կանաչ սիրամարգ
  • Pavo muticus spicifer Shaw 1804 - Բիրմուդային կանաչ սիրամարգ

Տարածվածություն խմբագրել

Բնակվում է վայրի բնությունում 900մ բարձրության վրա,Հնդկաչինում, Հնդկաստանի հյուսիսարևելյան մասում, Բանգլադեշում, Մյանմարում, Մալայզիայի արևմուտքում, Թայլանդում և հարավային Չինաստանում։Գերության մեջ Եվրոպայում և ԱՄՆ-ում մինչ XX-րդ դարը չի բազմացել։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Սկսած 1940թ-ից ճավայական սիրամարգի բիրմուդային ենթատեսակը հանդիսանում է Մյանմայի ազգային խորհրդանիշը (P. m. spicifer) (երկրորդ ազգային թռչունը աշխարհում. առաջինը սպիտակագլուխ ծովարծիվը, ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշ է սկսած 1782թ-ից.[1]

Վտանգի աստիճանը խմբագրել

Կանաչ սիրամարգը զգալիորեն զիջում է իր թվաքանակով սովորական սիրամագից։ XX-րդ դարի երկրորդ կեսից արեալը և թվաքանակը զգալիորեն նվազել էր։ Տեսակի ժամանակակից կարգավիճակը ըստ դասակարգման BirdLife International Արխիվացված 2015-09-06 Wayback Machine և կոնսերվացիա միջազգային միության, (IUCN), որոշվում է որպես «խոցելի» (vulnerable).

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ սիրամարգ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ սիրամարգ» հոդվածին։