Կանանց հանրապետական խորհուրդ

Կանանց հանրապետական խորհուրդ

Կանանց հանրապետական խորհուրդ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրված1987

Ստեղծվել է 1987 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը հանրապետական կոնֆերանսն է (առաջինը՝ 1987 թվականին), գործադիրը՝ խորհրդի նախագահությունը։ Խնդիրն է համարել նպաստել կանանց «դերի բարձրացմանը հասարակության և պետության գործերի կառավարման մեջ», կին բնակչությանը դաստիարակել «սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական և աշխատանքային ավանդույթներով, հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, սոցիալական ակտիվության ոգով»։

Աջակցում է կանանց աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանը, մասնակցում սանիտարա–առողջարարական միջոցառումների պլանների մշակմանը, կուլտուրդաստիարակչական, մարզական-մասսայական աշխատանքներին հատկացվող միջոցների պլանավորմանը։

Օգնում է աշխատանքային գործունեություն չունեցող կանանց հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավելու։ 1987 թվականին միավորել է քաղաքային և շրջանային 51 խորհուրդ (ավելի քան 600 մարդ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։