Կանանց ազգային հուշարձան

Կանանց ազգային հուշարձան (անգլ.՝ National Women's Monument)[2], բրոնզե և քարե հուշահամալիր՝ տեղակայված Հարավաֆրիկյան Հանրապետության Բլումֆոնտեյն քաղաքում, որը հիշատակում է 27000 բուր մայրերին և երեխաներին, որոնք մահացել են բրիտանական համակենտրոնացման ճամբարներում Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ[2]։

Կանանց ազգային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և քանդակ
ՃարտարապետԱնտոն վան Վոուվ
Ստեղծումդեկտեմբերի 16, 1913
Երկիր ՀԱՀ[1]
ԲնակավայրԲլումֆոնտեյն
ՈճCape Dutch architecture?
Նյութբրոնզ
Պատկանում էAnglo-Boer War Museum?
Ներկա վիճակլավ
 Women's Memorial, Bloemfontein Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել

Հուշարձանը նախագծել է Պրետորիա քաղաքի ճարտարապետ Ֆրանս Սոֆը,քանդակի աշխատանքները կատարել է Անտոն վան Վոուն։ Հուշարձանը բաղկացած է 35 մետր բարձրություն ունեցող կոթողից և ցածր կիսաշրջանաձև պատերից, որոնք շրջապատում են այն երկու կողմից։ Կենտրոնական բրոնզե խումբը՝ նկարված Էմիլի Հոբհաուսի կողմից, որը ներկայացրել է 1901 թվականի մայիսի 15-ի իր սեփական փորձը, պատկերում է երկու ողբացող կանանց և մահացող երեխայի Սպրինգֆոնթեյն ճամբարում։

Հուշարձանը բացվել է 1913 թվականի դեկտեմբերի 16-ին։ Բացման արարողությանը մասնակցել են մոտ 20000 հարավաֆրիկացիներ։ Տասներեք տարի անց հուշարձանի մոտ թաղվել է Եմիլի Հոբհաուսի աճյունը։ Հուշարձանի կողքին նաև գտնվում են Խրիստիան դե Վետի (Christiaan de Wet), քահանա Ջոն Դենիել Կեստելի Rev. John Daniel Kestell, Ֆրի Սթեյթ-ի նախագահ Մարտինուս Սթեյնի (Martinus Steyn) և նրա կնոջ գերեզմանները։

Պատմություն

խմբագրել

Հուշարձանը ստեղծելու գաղափարն առաջ է քաշել Օրանժ Ազատ հանրապետության նախագահ Մարտինուս Սթեյնը, երբ նա Եվրոպայում բուժվում էր անգլո-բուրական պատերազմից հետո։ Նրա կինը՝ Ռեյչել Իսաբելլա Սթեյնը, կորցրելով ընտանիքը և ընկերներին համակենտրոնացման ճամբարներում, նույնպես մասնակցություն է ունեցել գաղափարի առաջ քաշմանը։ Նա նաև սերտ կապեր է ունեցել Էմիլի Հոբհաուսի հետ։ Հարավային Աֆրիկա վերադառնալուց հետո հուշարձանը ստեղծելու համար Սթեյնը կազմում է հանձնաժողով։ Դպրոց կամ հիվանդանոց կառուցելու գաղափարը մերժվեց, քանի որ այն այնքան էլ ոգեշնչող չէր։

Հուշարձանի համար 10000 ֆունտ ստեռլինգը աֆրիկաանս համայնքից եկավ չորս տարիների ընթացքում (1907-1911թթ.): Շինարարության սկիզբը հետաձգվել էր Բլումֆոնտեյն քաղաքապետարանի անգլիախոս անդամների կողմից, որոնք կարծում էին, որ հուշարձանը վատ ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի համբավի վրա, և այն տեղացիների կողմից, որոնք աջակցում էին պատերազմին։

Վարչապետ Լուի Բոթան, ով պատերազմից հետո սկսեց հաշտեցման առաքելություն, նույնպես դեմ էր հուշահամալիրի կառուցմանը։ Սա նաև հանգեցրեց նրան, որ հուշարձանը կառուցվեց, քանդվեց և հետագայում վերակառուցվեց։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 «The Women's Monument entry in the South African Heritage Resources Agency (SAHRA) Registry of Gazetted Sites, Objects and Shipwrecks». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել