Կանայք Հայաստանում
Կանայք Հայաստանում ունեն տղամարդկանց հավասար իրավունքներ, ներառյալ ընտրելու իրավունք, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից ի վեր։ 1919 թ. Հունիսի 21-ին և 23-ին Հայաստանում տեղի ունեցան առաջին ուղղակի խորհրդարանական ընտրությունները համընդհանուր ընտրական իրավունքի ներքո. 80 տեղանոց օրենսդիր մարմինը, որը պետք է հաստատեր հայկական պետականության հիմքերը, պարունակում էր երեք կին պատգամավորներ՝ Կատարինե Զալյան-Մանուկյան, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան և Վարվառե Սահակյան[3]։
Երիտասարդ հայուհի (19-րդ դար) | |
Գենդերային անհավասարության ինդեքս | |
---|---|
Value | 0.340 (2012) |
Հորիզոնական | 59-րդ |
Մայրական մահացություն (per 100,000) | 30 (2010) |
Կանայք խորհրդարանում | 10.7% (2012) |
Միջին կրթություն ունեցող 25 տարեկանից բարձր կանայք | 94.1% (2010) |
Աշխատող կանայք | 59% (2014)[1] |
Գենդերային ճեղքման համաշխարհային ինդեքս[2] | |
Value | 0.6634 (2013) |
Հորիզոնական | 94-րդը՝ 144-ից |
Ներկայիս Հայաստանի սահմանադրությունը ընդունվել է 1991 թվականին և պաշտոնապես երաշխավորում է սեռական հավասարությանը։ Դա թույլ է տալիս հայ կանանց տղամարդկանց հետ հավասար հնարավորություն ունենալ մասնակցելու Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում։
Աշխատանք և բիզնես
խմբագրել2023 թվականին Հայաստանը աշխատուժում կանանց ներկայացվածությամբ առաջինն էր (52.76%)[4]։
Համաձայն 2018 թվականին Գրանտ Թորնթոն կազմակերպության կողմից անցկացրած բիզնես հարցմանն՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 32%-ն են կանայք զբաղեցնում՝ ի համեմատ 2017 թվականի 31%-ի։ Սակայն, ընկերությունների 17%-ը կանանց չի ներգրավել ղեկավար պաշտոններում՝ ի համեմատ 2017 թվականի 10%-ի[5]։
Համաձայն Ջորջթաունի կանանց, խաղաղության և անվտանգության ինստիտուտի կողմից տրամադրված տվյալների՝ 2011 թվականին Հայաստանի բիզնեսներում կանանց ֆինանսական ներգրավվածության մակարդակը կազմել է 40.9% (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից ամենաբարձր ցուցանիշն ուներ Էստոնիան (98.4%), իսկ ամենաբարձրը՝ Ադրբեջանը (27.7%))[6]։
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության զեկույցին համաձայն, 2011 թվականին դրությամբ քաղաքապետի կամ համայնքապետի պաշտոնում Հայաստանում գործում էր 24 կին, իսկ 50 կին զբաղեցնում էր ավելի ցածր մակարդակի կառավարական պաշտոն[7]։
Սեռով պայմանավորված հղիության ընդհատում
խմբագրելՀայրապետական հասարակական նորմերի պատճաով Սեռով պայմանավորված հղիության ընդհատումը լուրջ խնդիր է Հայաստանում, քանի որ բազմաթիվ հայաստանցիների համար նախընտրելի է ունենալ արական սեռի զավակ, քան իգական[8][9][10][11][12]։ Այնուամենայնիվ, ուժեղ արտագաղթի, այդ թվում նաև «ուղեղների արտասոհքի», պատճառով երիտասարդ հայ տղամարդիկ մեկնում են այլ երկրներ արտագնա աշխատանքի, որի արդյունքում Հայաստանում երիտասարդ կանանց թիվն ավելի մեծ է, քան երիտասարդ տղամարտկանց, մանավանդ 15-29 տարեկանների շրջանակում, որոնց մեջ կանայք կազմում են 55,8%[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Labor force participation rate, female (% of female population ages 15-64) (modeled ILO estimate) | Data». data.worldbank.org. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «The Global Gender Gap Report 2013» (PDF). World Economic Forum. էջեր 12–13.
- ↑ «Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամավորները | Aniarc». web.archive.org. 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Dungan, David (2023 թ․ սեպտեմբերի 6). «Countries Ranked by Percentage of Workforce Who Are Women». Qualtrics (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Armenia has taken one step forward on women in leadership». Grant Thornton Armenia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Armenia». GIWPS (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Survey: Women In Armenia Forced Out From The Positions Of Top-Managers Արխիվացված 2011-07-19 Wayback Machine. Economy: Arka News Agency.
- ↑ «Fears grow over Caucasus selective abortions of girls - BBC News». bbc.com. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Gendercide in the Caucasus The Economist (September 13, 2013)
- ↑ Michael, M; King, L; Guo, L; McKee, M; Richardson, E; Stuckler, D (2013), The mystery of missing female children in the Caucasus: an analysis of sex ratios by birth order, International perspectives on sexual and reproductive health, 39 (2), pp. 97-102, ISSN 1944-0391
- ↑ John Bongaarts (2013), The Implementation of Preferences for Male Offspring, Population and Development Review, Volume 39, Issue 2, pages 185–208, June 2013
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բիզնես ակումբ կանանց համար
- Zohrab Center Book of the Week: The Other Voice: Armenian Women's Poetry Through the Ages.
- Women’s Resource Center Armenia
- Armenia: Women Suffer in Silence Արխիվացված 2014-10-28 Wayback Machine. Amnesty.org. 13 November 2008. Retrieved 18 June 2013.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանայք Հայաստանում կատեգորիայում։ |