Կանադայի ազգային դրոշի օր

Կանադայի ազգային դրոշի օր (ֆր.՝ Jour du drapeau national du Canada), սովորաբար կարճ անվանում են «Դրոշի օր»։ Նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ հիշատակելու Կանադայի դրոշի ստեղծումը 1965 թվականի նույն օրը[1]։ Օրը նշվում է դրոշի թռիչքով, հանրային միջոցառումներով և դպրոցական կրթական ծրագրերով։ Սա հանրային տոն չէ, թեև դրա շուրջ քննարկումներ են եղել։

Կանադայի ազգային դրոշի օր
Jour du drapeau national du Canada

Տեսակտոն
ԱմսաթիվՓետրվարի 15
Տոնվում է Կանադա
սկսած1965, փետրվարի 15
Հաստատված1996
Ի հիշատակկանադայի դրոշը

Պատմություն խմբագրել

 
Կանադայի կարմիր դրոշակը նախքան ներկայիս դրոշով փոխարինելը

Շատ վիճաբանություններից հետո թխկու տերևով դրոշը փոխարինեց Կանադայի կարմիր դրոշակին, որը հաջորդական փոփոխություններով, 1868 թվականից ի վեր օգտագործվել էր որպես Կանադայի ազգային դրոշ։ Վարչապետ Լեսթերեր Փիրսոնի ղեկավարությամբ 1964 թվականի դեկտեմբերի 15-ին Համայնքների պալատը և երկու օր անց Կանադայի Սենատը նոր դրոշն առաջարկող բանաձևեր ընդունեց[2]։

Ջորջ Ստենլիի նախագծած դրոշը Կանադայի թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից պաշտոնապես ընդունվել է 1965 թվականի հունվարի 28-ին[3], ուժի մեջ է մտել «փետրվարի 15-ից հետո»[4]։

Կանադայի ազգային դրոշի օրը հիմնադրվել է 1996 թվականին Թագուհին խորհրոդում օրենսդրությամբ վարչապետ Ժան Կրիտիենի նախաձեռնությամբ գլխավոր նահանգապետ Ռոմեո ԼեԲլանկի կողմից[5]։ Դրոշի օրվա առաջին արարողության ժամանակ Քվեբեկի Հալլ շրջանում Կրիտիեն բախվեց ցուցարարներին, որոնք իրենց բողոքն էին արտահայտում գործազրկության ապահովագրության համակարգում առաջարկվող կրճատումների դեմ։ Ամբոխի միջով անցնելիս՝ նա բռնեց իրենց մոտեցող ցուցարարի կոկորդից և մի կողմ քաշեց։ 2010 թվականին՝ դրոշի օրվա 45-ամյակի առթիվ արարողություններ անցկացվեցին Վինիպեգում, Սենտ Ջոնսում, Օտտավայում, Ուիստլերում և Վանկուվերում նշելու Դրոշի օր 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի հետ համատեղ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Department of Canadian Heritage. «Ceremonial and Canadian Symbols Promotion > The National Flag of Canada». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  2. Department of Canadian Heritage. «Ceremonial and Canadian Symbols Promotion > The National Flag of Canada > Birth of the Canadian flag». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  3. «Birth of the Canadian flag». Department of Canadian Heritage. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Conserving the Proclamation of the Canadian Flag, Library and Archives of Canada, from John Grace in The Archivist, National Archives, Ottawa, 1990. Retrieved February 15, 2011.
  5. Department of Canadian Heritage. «National Flag of Canada Day». Queen's Printer for Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  6. Dept. of Canadian Heritage news release Արխիվացված 2015-02-15 Wayback Machine, February 15, 2010. Retrieved February 15, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել