Կամրան Աբդուլազադե
Կամրան Նազիմ օղլու Աբդուլազադե (ադրբ.՝ Abdullazadə Kamran Nazim oğlu, մարտի 20, 1995[1], Լենքորան, Ադրբեջան), ադրբեջանցի ֆուտբոլիստ, որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս Ադրբեջանի Պրեմիեր լիգայի «Կյապազ» ակումբում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ադրբեջան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 20, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լենքորան, Ադրբեջան | ||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||
Քաշ | 71 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2014 թվականի հունիսի 10: |
Կենսագրություն
խմբագրելԿամրան Աբդուլազադեն ֆուտբոլ խաղալ սկսել է 10 տարեկանում Լենքորանի մանկապատանեկան մարզադպրոցում, մարզիչ Բախտիյար Միրսեիդովի գլխավորությամբ։ Նա այնտեղ անցկացրել է 4 տարի։ 2009 թվականին տեղափոխվել է «Խազար Լենքորան» ֆուտբոլային ակումբի մինչև 15 տարեկանների պատանեկան թիմ, որտեղ նրա մարզիչը եղել է Նամիկ Կարաևը։ Այնուհետև տեղափոխվել է մինչև 17 տարեկանների թիմ։
Ակումբային կարիերա
խմբագրելԱռաջնություն
խմբագրելԼինելով Ադրբեջանի Պրեմիեր լիգայի «Խազար Լենքորան» ակումբի սան՝ Կամրան Աբդուլազադեն 2011 թվականից հանդես է եկել «նավաշինարարների» հիմնական կազմում։ 2013 թվականի հոկտեմբերին զորակոչվել է զինվորական ծառայության Ադրբեջանի զինված ուժերում և ուղարկվել բանակի մարզական ակումբ՝ ՄՕԻԿ (Բաքու)։ Սակայն 2013 թվականին դեկտեմբերին երկու ակումբների ղեկավարների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և Կամրանը վերադարձել է իր հարազատ «Խազար-Լենքորան» ակումբ, որտեղ նա շարունակել է հանդես գալ վարձավճարով[2][3]
«Սպիտակականաչների» կազմ վերադառնալուց անմիջապես հետո Կամրանը «Լենքորանի» նոր գլխավոր մարզչի՝ թուրք Մուստաֆա Դենիզլիի կողմից ընդգրկվել է թիմի հիմնական կազմում[4]։
Գավաթ
խմբագրելԼինելով «Խազար Լենքորան» ակումբի ֆուտբոլիստ՝ 2013 թվականին մասնակցել է Ադրբեջանի սուպերգավաթի խաղարկությանը[5].
№ | Ամսաթիվ | Փուլ | Ակումբ | Հակառակորդ | Լիգա | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2013 թվականին հոկտեմբերի 23 | 2013 թվականի Ադրբեջանի ֆուտբոլի սուպերգավաթ | «Խազար Լենքորան» | «Նեֆթչի» Բաքու | Պրեմիեր լիգա | 2 : 1[6] |
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգա
խմբագրելԸնդգրկված է եղել «Խազար Լենքորանի» հայտացուցակում՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2012/13 մրցաշրջանին[7]։
Ադրբեջանի ազգային հավաքական
խմբագրելՀանդես է եկել Ադրբեջանի պատանեկան տարբեր տարիքային խմբերի (U-15, U-16, U-17 և U-19) հավաքականներում։
U-17
խմբագրելՄինչև 17 տարեկանների հավաքականում իր նորամուտը կատարել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին, որն անցկացվել է Ռովինում և ավարտվել Ադրբեջանի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով[8]։
U-19
խմբագրելԱռաջին հանդիպումը Ադրբեջանի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրել է 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ մասնակցելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղին Լանդսկրունա քաղաքում, որն ավարտվել է ոչ-ոքի (1:1)[9]։
Ձեռքբերումներ
խմբագրել«Խազար Լենկրան» ակումբի կազմում հասել է հետևյալ հաջողություններին.
- 2011 և 2012 թվականների Ադրբեջանի Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիր,
- 2011 թվականին Ադրբեջանի գավաթակիր,
- 2013 թվականի Ադրբեջանի առաջնության եզրափակչի մասնակից,
- 2013 թվականի Ադրբեջանի սուպերգավաթի խաղարկության հաղթող։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ "Xəzər Lənkəran" iki futbolçu icarəyə götürüb Արխիվացված 2014-01-10 Wayback Machine(ադրբ.)
- ↑ Premyer Liqada qış bazarlığı Արխիվացված 2014-01-10 Wayback Machine(ադրբ.)
- ↑ Mustafa Dənizli göstəriş verdi, "Xəzər Lənkəran" 2 futbolçu icarəyə götürdü Արխիվացված 2014-01-10 Wayback Machine(ադրբ.)
- ↑ ”Xəzər Lənkəran” Azərbaycan Superkubokunun qalibi oldu Արխիվացված 2014-05-29 Wayback Machine(ադրբ.)
- ↑ Khazar Lankaran vs. Neftçi 2 - 1(անգլ.)
- ↑ Avropa Liqası: “Xəzər Lənkəran“ın UEFA-ya təqdim etdiyi ilk siyahı(ադրբ.)
- ↑ Croatia U17 vs. Azerbaijan U17 1 - 2(անգլ.)
- ↑ Azerbaijan U19 vs. Bosnia-Herzegovina U19 0 - 0(անգլ.)