Կամո Կոլյայի Ցուցուլյան (հունվարի 2, 1973, Իջևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միություն), հայ պետական և իրավապահ մարմինների գործիչ։ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ (2021-2023)։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր։

Կամո Ցուցուլյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2021 - 2023
Դրոշ
Դրոշ
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
 2023 թվականից
 
Կրթություն՝ Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ, ՀՀ Ոստիկանության կրթահամալիր
Մասնագիտություն՝ ոստիկան, պետական գործիչ
Ծննդյան օր հունվարի 2, 1973
Ծննդավայր Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան, Հայաստան

Կրթություն

խմբագրել

1995 թվականին ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը, իսկ 2009 թվականին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

2001-2003 թվականներին Ցուցուլյանը աշխատել է Տավուշի մարզային ՆԳ վարչությունում, որպես ` օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ։

2003-2004 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում, Իջևանի բաժնի անչափահասների գործերով տեսուչ։

2004-2010 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, այնուհետև ` ավագ օպերլիազոր։

2010-2011 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2011 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 30-ը, եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ։

2011-2012 թվականներին և 2013 թվականի հունիսի 12-ից` 27-ը գրանցած է եղել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։

2012-2013 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ։

2013 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ։

2013-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։

2020-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը։

2021-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը[1][2]։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ[3]։

2024 թվականի մայիսի 28-ին շնորհվել է փ/ծ գեներալ-մայորի կոչում։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։ Պարգևատրվել է նաև ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով։

Ունի փ/ծ գեներալ-մայորի կոչում։

Այլ տվյալներ

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նախագահի հրամանագրով ՀՀ փոխոստիկանապետ է նշանակվել Կամո Ցուցուլյանը».
  2. «Կամո Ցուցուլյանը ազատվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից».
  3. «Փաշինյանը փրկարար ծառայության տնօրեն է նշանակել Կամո Ցուցուլյանին».