Կամո Խանդաղյան Հակոբի (օգոստոսի 22, 1967, Տաշիր - ապրիլի 21, 1994, գյուղ Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։

Կամո Խանաղյան
օգոստոսի 22, 1967ապրիլի 21, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Տաշիր, ՀԽՍՀ
Մահվան վայրԼՂՀ Կարմիրավան, ԼՂՀ
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն
Պարգևներ2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Ավարտել է Երևանի առևտրի ուսումնարանը (19851985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ 1994 թվականին կամավոր անդամագրվել է Վ. Վարդանյանի գրոհային ջոկատին և մասնակցել Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Կարմիրավանի ազատագրական մարտերի ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։