Կամո Աղաբեկյան
Մանասե[2] (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան, փետրվարի 3, 1960, Բաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության անդամ (2002)[3]։
Կամո Աղաբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Բաղրամյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ[1] |
Կամո Աղաբեկյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Կամո Աղաբեկյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 3-ին, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ է թողել։ Աշխատակցել է Հայաստանի գրողների միության «Նոր Դար» ամսագրին։ 2008 թվականից եղել է Հայաստանի գրողների միության Արարատի մասնաճյուղի քարտուղար։
Գրական մամուլում տպագրվել են Աղաբեկյանի գրականագիտական և փիլիսոփայական էսսեները, ռուսերենից կատարած թարգմանությունները (Մ. Հայդեգեր, Ժ. Դերիդա, Հ. Հեսսե, Ն. Բերդյան և ուրիշներ)։ Աղաբեկյանի ստեղծագործությունները թարգմանվել են իտալերեն («Bollettario», 2002), անգլերեն («Gitelk- knowledge», 2004)[4]:
Երկեր խմբագրել
- Եվ որպես Աստծո մի ալեգորիա (բանաստեղծություններ), Երևան, 2004։
- Պոետական արվեստ, Երևան, 2000։
- Պոնտացի Պիղատոսը, Երևան, 1994։
- Ձայն մարդկային (բանաստեղծություններ), 1990։
Պարգևներ խմբագրել
- «Նոր-դար»-ի «Նավասարդյան» մրցանակ, 2007
- Պ. Սևակի անվան մրցանակ, 2001
- «Գարուն» ամսագրի մրցանակ, 2001
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 553-554։
- Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 71-72։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՄԱՆԱՍԵ (Կամո Ջոնրիդի Աղաբեկյան)
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Կամո Աղաբեկյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «ՄԱՆԱՍԵ. Կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Աղաբեկյան» հոդվածին։ |