Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամուրջ (այլ կիրառումներ)

«Կամուրջ», գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական տարեգիրք, Վրաստանի խորհրդային գրողների միության հայկական մասնաճյուղի հրատարակություն։

Կամուրջ
Տեսակհանդես
Լեզուհայերեն, վրացերեն
ՀրատարակիչՎրաստանի խորհրդային գրողների միության հայկական մասնաճյուղի հրատարակություն։
ԵրկիրՎրաստան Վրաստան

Լույս էր տեսնում 1960 թվականից, Թբիլիսիում։ Տպագրում էր Վրաստանի հայ խորհրդային գրողների (Ծ. Թորգոմյան, Վ. Ատրյան, Մ. Մանվելյան, Բ. Մեյրանյան, Պահարե և ուրիշներ) արձակ և չափածո գործերը, գիտության ու մշակույթի գործիչների բանասիրական, գրականագիտական, հասարակական-հրապարակախոսական բնույթի հոդվածներն ու ուսումնասիրությունները։

«Կամուրջ»-ը կարևոր դեր է կատարում նաև թարգմանական՝ հատկապես վրաց գրականության ներկայացման ասպարեզում։ Հանդեսում տպագրվել են Ի. Գրիշաշվիլու, Գ. Տաբիձեի, Ի. Նոնեշվիլու, Իրակլի Աբաշիձեի, Կ. Կալաձեի և այլոց ստեղծագործությունների թարգմանությունները։ 1956-1960 թվականներին լույս է տեսել «Ալմանախ» անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 217