Կամիլ Կլոդելի թանգարան

թանգարան Ֆրանսիայում
(Վերահղված է Կամիլ Կլոդել թանգարանից)

Կամիլ Կլոդելի թանգարան (ֆր.՝ Musée Camille Claudel), ֆրանսիական ազգային թանգարան, որտեղ ցուցադրվում է քանդակագործ Կամիլ Կլոդելի արվեստը։ Այն ցուցադրում է Կլոդելի` գոյություն ունեցող աշխատանքերի մոտավորապես կեսը։ Կլոդելի թանգարանը բացվել է 2017 թվականին, նրա` պատանեկան տարիներին ապրած տանը, Նոժան սյուր Սենում, Փարիզից 100 կմ (62 մղոն) դեպի հարավ-արևելք[2][3][4]։

Կամիլ Կլոդելի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՆոժան սյուր Սեն
Հիմնադրվել է2017
Այցելուներ25 207 մարդ (2019)[1]
Կայքmuseecamilleclaudel.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանը ցուցադրում է Կլոդելի Վալսի մի քանի ձևեր, 1889-1905

2003 թվականին հայտարարվել է Կլոդելի` Նոժան սյուր Սենիում գտնվող տունը թանգարանի վերածելու մասին, և թանգարանն սկսել է բանակցել Կլոդելի ընտանիքի հետ` նրա աշխատանքները գնելու համար։ Դրանք ներառում են Կլոդելի 70 գործ, ներառյալ նրա ուսուցչի՝ Օգյուստ Ռոդենի կիսանդրին։ Ռոդինը և Կլոդելը ընկերակիցներ և սիրահարներ էին, երբեմն` նաև մրցակիցներ[5]։

Կլոդելի քանդակներից շատերը կարելի է տեսնել նաև Փարիզի Ռոդենի թանգարանում, որտեղ կա Կլոդելի աշխատանքներին և Ռոդենի հետ ունեցած նրա կապին նվիրված սենյակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. «Musée Camille Claudel -». www.museecamilleclaudel.fr.
  3. Alberge, Dalya (2017 թ․ փետրվարի 25). «Overshadowed by Rodin, but his lover wins acclaim at last». The Guardian. London. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  4. C., Maïlys (2016 թ․ դեկտեմբերի 29). «Musée Camille Claudel : ouverture en mars 2017 à Nogent-sur-Seine». Sortira Paris. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. Webster, Paul (2003 թ․ մարտի 23). «Fame at last for Rodin's lost muse». The Guardian. London. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Կլոդելի թանգարան» հոդվածին։