Կամիլ Լակուր (ֆր.՝ Camille Lacourt, ապրիլի 22, 1985(1985-04-22), Նարբոն), ֆրանսիացի լողորդ, ով մասնագիտացած է մեջքի լող սպորտաձևում։ Աշխարհի քառակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։ Կարճ լողի աշխարհի առաջնության մրցանակակիր է։

Կամիլ Լակուր
ֆր.՝ Camille Lacourt
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1985(1985-04-22) (39 տարեկան)
ԾննդավայրՆարբոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունլողորդ
ԱմուսինՎալերի Բեգ
 Camille Lacourt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կամիլը լողով զբաղվում է հինգ տարեկանից։ 2002 թվականին Ֆրանսիայի 50 մետր երկարությամբ լողի առաջնության ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ, հաջորդ տարի դարձել է երիտասարդական ազգային առաջնության երկու բրոնզե մեդալ՝ 50 և 100 մետր լողաձևերում։ 2004 թվականին դարձել է Ֆրանսիայի երիտասարդական առաջնության երկակի չեմպիոն՝ 50 և 100 մետր լողաձևերում։ 2003 թվականին առաջին անգամ մասնակցել է միջազգային առաջնության, սակայն մեդալ չի նվաճել։ 2005 թվականին Ֆրանսիայի առաջնության ժամանակ գրավել է երրորդ հորիզոնականը։ 2006 թվականից նրա մարզիչը դարձել է Ֆիլիպ Լյուկեն[1]։

2009 թվականին ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։

2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ֆրանսիացին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ 11 վարկյանով ետ մնալով ճապոնացի Ռյոսուկե Իրիյեից[2]։

2013 թվականին Կամիլ Լակուրը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ դառնալով 50 մետր երկարությամբ մեջքով լողի չեմպիոն[3]։ Այնուհետև նվաճել է կոմբինացիոն էստաֆետի առաջին հորիզոնականը[4]։ Միևնույն տարում Լակուրը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

2015 թվականին լողորդը նվաճել է երեք մեդալ՝ Ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ։ Նա նվաճել է ոսկե մեդալ՝ 50 մետր երկարությամբ մեջքի լողի ժամանակ[5], արծաթե մեդալ՝ 100 մետր երկարությամբ լողի մրցաշարում[6] և բրոնզե մեդալ՝ կոմբինացիոն էստաֆետի ժամանակ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биография на fina.org». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. ««Men's 100m Backstroke — Final»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. http://www.omegatiming.com/File/Download?id=00010D020100010602FFFFFFFFFFFF02
  4. http://www.omegatiming.com/File/Download?id=00010D020100042F02FFFFFFFFFFFF02
  5. «http://omegatiming.com/File/Download?id=00010F020000010602FFFFFFFFFFFF02». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. http://www.omegatiming.com/File/Download?id=00010F020000010702FFFFFFFFFFFF02
  7. «http://omegatiming.com/File/Download?id=00010F020000042F02FFFFFFFFFFFF02». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Լակուր» հոդվածին։