Կամբիզ I
Կամբյուսես I կամ Կամբյուսես Ավագ (via Latin from Greek Καμβύσης, from Old Persian Kambūǰiya, Aramaic Knbwzy, մոտ մ. թ. ա. 600 - մ. թ. ա. 559, Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան), եղել է Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թվականներ), Կյուրոս Բ Մեծի հայրը, կրտսեր որդին Կյուրոս I-ի[1] և Արուկկուի եղբայրը[2]։
Կամբիզ I | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 600 |
Մահացել է՝ | մ. թ. ա. 559 |
Վախճանի վայր | Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան |
Պասարգադ | |
Տոհմ | Աքեմենյաններ |
գերիշխան | |
Հայր | Cyrus I? |
Երեխաներ | Կյուրոս Բ Մեծ |
Վաղ կյանք
խմբագրելԿամբյուսեսը Աքեմենյան արքայատոհմի վաղ շրջանի շառավիղներից է։ Նա եղել է Թեյսպի թոռը և Կյուրոս I-ի որդին։ Նրա հորեղբայրը Արիարմնեսն էր, իսկ հորեղբոր որդին՝ Արսամեսը։
Անձնական կյանք
խմբագրելԸստ Հերոդոտոսի` Կամբյուսեսը լավ ընտանիքի մարդ էր և ուներ դրական սովորույթներ։ Նա կառավարել էր Աստիագեսի` Մեդիայի թագավորի իշխանության ներքո։ Ամուսնացել է Մանդանայի` Աստիագեսի դստեր հետ[3]։ Նրանց ամուսնությունից ծնվել է իր ժառանգորդը` Կյուրոս Մեծը։ Ըստ Նիկոլաս Դամասկուսի` նրա իրական անունը եղել է Աթրադատես։ Նա պատերազմել և հետո մահացել է պարսկական սահմանին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որտեղ որդու հետ կռվում էր Աստիագեսի դեմ։
Մահացել է մոտ մ.թ.ա. 559 թվականին, և կազմակերպվել է պատշաճ թաղում։
Ըստ Հերոդոտոսի` Աստիագեսը ընտրում է Կամբյուսեսին, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում մեդիական գահի համար։ Նա երազում էր, որ դուստրը որդի ունենա, որը կկառավարի Ասիան։ Այս բավարար պատճառ էր Կյուրոսի համար, որ գնարձ պապի ուղով և ստեղծեր Աքեմենյան կայսրությունը։
Ծագումնաբանություն
խմբագրելՈրոշ գիտնականներ Կամբյուսես անունը կապում են սանսկրիտական ցեղային Կամբուջա անվան հետ, իսկ ոմանք էլ կարծում են, որ այն ծագել է էլամական անունից [4][5]։ Ջին Փրզիլուսկին բացատրում է ավստրիական (Կոլ կամ Մունդա) Կամբուջա անվամբ[6]։
Ֆրիդրիխ վոն Շպիգելը[7] Ստեն Կոնովը[8], Էրնստ Հերզֆելդը[9], Ձեյմս Հոփ Մուլտոնը[10], Վոջսիեխ Սկալմովսկին[11][12] և այլ գիտնականներ[13] մտածում են, որ Կամբյուսեսը (Կամբուջիա) ցեղային մականվան սանսկրիտ Կամբոջա ձևն է[7][9][14][15][16]։
Շպիգելը Կամբուջային (Կամբյուսես) և Կյուրոսին դիտարկում է որպես երկու նախապատմական լեգենդար հնդիրանական հերոսների, որոնք հետագայում բնական ուղով վերածնվել են Աքեմենյանների թագավորական ընտանիքում։ Ապա ավելացնում է, որ Կյուրոսի մասին պատմականն ու առասպելականը եղել են շատ շփոթեցնող[17]։
Ջեյմս Խոուպը Շպիգելի դիտարկումը համարում է լավագույնը այս երկու անվան վերաբերյալ եղած ծագումնաբանական բացատրություններից[10]։
Ի հակադրություն դրան՝ Առնոլդ Թոյնբին քննարկում է պարսկական երկու անունների՝ Կամբուջիայի և Կուրուշի ծագումը դիտարկում է որպես երկու եվրասիական քոչվորների անուններից առաջացած (սանսկրիտերեն տեքստերում հիշատակված Կամբյուսես և Կյուրոս անուններ), և որը, իր խոսքերով, թափանցել է Հնդկաստան և Իրան Ք․ա․ 8-7-րդ դարերում[18][19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Allesandro Bausani (1971). «Chapter 1: The Aryans on the Iranian Plateau: The Achaemenian Empire». The Persians. St. Martin's Press. էջեր 14–15.
- ↑ Muhammad A. Dandamayev. "CAMBYSES". In Encyclopædia Iranica. 15 December 1990. Retrieved 1 January 2012.
- ↑ Pierre., Briant, (2002). From Cyrus to Alexander : a history of the Persian Empire. Winona Lake, IN: Eisenbrauns. էջ 24. ISBN 9781575065748. OCLC 785943651.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Tarvernier, J. (2007). Iranica in the Achaemenid Period (CA. 550-330 BC): Lexicon of Old Iranian Proper Names and Loanwords, Attested in Non-Iranian Texts. Peeters. էջեր 18–19. ISBN 978-9042918337.
- ↑ Curtis, Vesta Sarkhosh; Sarah Stewart (2005). Birth of the Persian Empire, Vol. 1. I.B. Tauris. էջ 21. ISBN 978-1845110628.
- ↑ Quoted in: Iranianism; Iranianism; Iranian culture and its impact on the world from Achaemenian times, 1972, p 7, Suniti Kumar Chatterji
- ↑ 7,0 7,1 (Eranische Alterihumskunde, voL ii. p. 294)
- ↑ Kharoshṭhī inscriptions: with the exception of those of Aśoka, 1991, p 36, Sten Konow
- ↑ 9,0 9,1 The Persian Empire, 1968, p 344-45, Ernst Herzfeld, Gerold Walser
- ↑ 10,0 10,1 See: Early Zoroastrianism, 2005, p 45, James Hope Moulton; See also: The Thinker: a review of world-wide Christian thought: Volume 2. p 490
- ↑ Studies in Iranian linguistics and philology, 2004, p 268, Wojciech Skalmowski.
- ↑ Pakistan archaeology: Issue 26, 1991, p 121, Wojciech Skalmowski, Pakistan. Dept. of Archaeology & Museums
- ↑ See: Ṛtam: Volumes 7-10 , – 1976, p 45, Akhila Bharatiya Sanskrit Parishad, Lucknow; India antiqua: a volume of Oriental studies presented by his friends and pupils to Jean Philippe Vogel, C.I.E., on the occasion of the fiftieth anniversary of his doctorate, 1947, p 184, Instituut Kern (Rijksuniversiteit te Leiden); Journal: Issue 44, 1973, p 119, K.R. Cama Oriental Institute
- ↑ The Persian Empire: Studies in geography and ethnography of the ancient Near East, 1968, p 344 sqq, Ernst Herzfeld, Gerold Walser
- ↑ Historia (Ammienus Marcellinus), 1977, p 90, Art 199/200, Edourard Galletier, Jacques Fountaine.
- ↑ Orientalia Lovaniensia periodica: Issues 24-25, 1993, p 74, W. Skalmowski, Institut orientaliste de Louvain
- ↑ Die Altpersischen Keilinscheiften: Im Grundtexte Mit Uebersetzukg, Grammatik Und Glossar, 1881, pp 85/ 86, Friedrich von Spiegel; Cf: Kuhn’s Beiträge zur vergleichenden Sprachforschung auf dem Gebiete der Arischen, Celtischen, Und Slawischen Sprachen, Volume-1, 1858, p 36/37, Friedrich von Spiegel, (Ed) August Schleicher
- ↑ According to Toynbee: "...the occurrence of the two names (i.e Kuru and Kamboja) in Transcaucasia as well as in and near India—and in Transcaucasia at close quarters—indicates that we have here two more names of Eurasian Nomad peoples who took part, and this in one another's company, in the Volkerwanderung of eighth and seventh centuries B.C; and, if, like so many of their fellows, these Kurus and Kambojas split into two wings whose paths diverged so widely, it does not seem unwarrantable to guess that a central detachment of this pair of migrating peoples may have found its way to Luristan and there have been taken into partnership by Kurus I's father Cispis." (See: A study of history: Volume 7, 1961, p 553 seq, Arnold Joseph Toynbee, Edward DeLos Myers, Royal Institute of International Affairs).
- ↑ See also: Political and social movements in ancient Panjab (from the Vedic age up to the Maurya period), 1964, pp 105/06, 126, Buddha Prakash; Cf: Modern Researches in Sanskrit: Dr. Veermani Pd. Upadhyaya Felicitation Volume. Patna: Indira Prakashan, 1987, Misra, Satiya Deva (ed.).
Նախորդող: Կյուրոս I |
Անշանի թագավոր | Հաջորդող: Կյուրոս Բ Մեծ |