«Կամավորի երգացանկը» (ռուս.՝ «Плейлист волонтёра»), ռեժիսոր Մաքսիմ Սվեշնիկովի ռուսական դրամատիկական սերիալը որոնողական ջոկատների կամավոր մասնակիցների կյանքի մասին, որը նկարահանվել է Արտյոմ Լյաշենկոյի համանուն գրքի հիման վրա[1]։ Գլխավոր դերը կատարել է Իվան Յանկովսկին։ Սերիալի արտադրությամբ զբաղվել են Okko առցանց կինոթատրոնը և Vita Aktiva պրոդյուսերական ընկերությունը։ Պրեմիերան կայացել է 2023 թվականի մայիսի 18-ին Okko առցանց կինոթատրոնում։

Կամավորի երգացանկը
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄաքսիմ Սվեշնիկով
Գլխավոր
դերերում
Իվան Յանկովսկի
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Պաշտոնական կայքէջ

Սերիալը ստացել Է Original+ փառատոնի 4 մրցանակ՝ «ԶԼՄ-ների ժյուրիի գլխավոր մրցանակ», «Լավագույն օրիգինալ դերասան» (Իվան Յանկովսկի), «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Հատուկ մրցանակ Ռուսաստանի քասթինգ-տնօրենների գիլդիայի կողմից» (Մարիա Գալակտիոնովա) անվանակարգերում[2]։

Սյուժե խմբագրել

Միխայիլ Շտապիչը 25-ամյա երիտասարդ է, որը ոչ ընտանիք ունի, ոչ էլ կարիերա։ Նա ամուսնալուծված է, նախկին կինը վեցամյա որդուն դաստիարակում է մեկ այլ տղամարդու հետ։ Սերիալը սկսվում է որոնողական գործողությամբ. Շտապիչն անհետացել է, և կամավորների ջոկատները ձեռնամուխ են լինում նրա որոնմանը։ Երկաթուղային կայարանում՝ երկաթգծերից ոչ հեռու, ոստիկանը գտնում է պառկած Շտապիչին և կարծում է, որ նա մահացած է։ Բայց երիտասարդը ուժեղ ալկոհոլային հարբածություն ունի և չի հիշում, թե ինչ է եղել անցած գիշեր։ Որոնումների ավարտի և բուժկետ այցելությունից հետո Շտապիչը զրուցում է կամավորների հետ, որոնք զբաղվել են իր որոնումներով և հետաքրքրվում է այդ գործունեությամբ։

Փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել իր անհետացումից առաջ, Շտապիչը միանում է հաջորդ անհայտ կորածի որոնումներին և ներքաշվում որոնողական ջոկատների աշխատանքի մեջ։ Ժամանակ առ ժամանակ նա հաջողության է հասնում կորած մարդկանց որոնման մեջ և նրանց գտնում է մերթ կենդանի, մերթ մեռած։ Սովորական կամավորից նրան արագ տեղափոխում են որոնման համակարգողների շարքը։ Որոնողական աշխատանքներին զուգահեռ նա տեղեկանում է կամավորների փոխհարաբերությունների մասին։ Նրանցից շատերը հարաբերությունների մեջ են միմյանց հետ, չնայած ոչ բոլորն են բարձրաձայնում դա։ Շտապիչն ինքն էլ միանգամից մի քանի ռոմանտիկ կապերի մեջ է ներքաշվում. նրա հարաբերությունները նախկին կնոջ հետ լավանում են, իսկ կամավոր աղջիկները նրան ուշադրության նշաններ են ցույց տալիս։ Բայց նրան հետաքրքրում է «Տիկնիկը»՝ մի գեղեցիկ երիտասարդ աղջիկ, որը վերջերս է միացել կամավորական շարժմանը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Իվան Յանկովսկի Միխայիլ Շտապիչ Միխայիլ Շտապիչ
Շամիլ Խամատով Ժորա Ալեքսանդրովիչ Ժորա Ալեքսանդրովիչ
Եվգենյա Գրոմովա Սոլովյովա Սոլովյովա
Արտյոմ Ֆեդոտով Զիդ Զիդ
Դմիտրի Չեբոտարյով Խրուպկի Խրուպկի
Դարյա Ռուդենոկ Թաթարկա Թաթարկա
Միլա Երշովա Տիկնիկ Տիկնիկ
Մարինա Վասիլևա Միլա Միլա
Ալեքսանդրա Ուրսուլյակ Օսա Օսա
Մարգարիտա Ադաևա Լյալյա Լյալյա
Եվգենյա Դմիտրիևա Շտապիչի մայրը
Սոֆյա Դոնիանց Օլեսյա Օլեսյա
Վլադիմիր Աֆանասև Դեմոն Դեմոն

Սերիաների ցանկ խմբագրել

Պրեմիերա
1 18 մայիսի 2023
2 18 մայիսի 2023
3 25 մայիսի 2023
4 1 հունիսի 2023
5 8 հունիսի 2023
6 15 հունիսի 2023
7 22 հունիսի 2023
8 29 հունիսի 2023

Ստեղծման պատմություն խմբագրել

Հեղինակ և սցենարիստ Արտյոմ Լյաշենկոն քսաներեք տարեկանում որպես կամավոր միացել է «Լիզա Ալերտ» (ռուս.՝ «Лиза Алерт») որոնողական ջոկատին։ Մասնագիտությամբ լրագրող Լյաշենկոն արագորեն ներգրավվել է կամավորական շարժումներում և դարձել համակարգող։ Բավականաչափ պատմություններ և նյութեր հավաքելով՝ 2020 թվականին Լյաշենկոն գրել է «Կամավորի երգացանկը» գիրքը և հրատարակել այն Մրշավկո Շտապիչ կեղծանունով։ Ֆիլմում Մրշավկոն դարձել է Միխայիլ։ Լյաշենկոն հայտարարել է, որ գրքի վրա աշխատելիս ցանկացել է հասկանալ Լև Գումիլյովի էթնոգենեզի պասիոնարության տեսությունը[1]։ «Կամավորի երգացանկը» անվանումը հղում է բազմաժանր երաժշտությանը, որը հնչում է գլխավոր հերոսի ականջակալներում[3]։ Սկզբնաղբյուրում (գրքում) երգացանկում եղել է 55 երգ, որոնք համապատասխանում են գլուխների վերնագրերին[4][5]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2022 թվականի օգոստոսին։ Արտադրությամբ զբաղվել են Okko առցանց կինոթատրոնը և Vita Aktiva պրոդյուսերական ընկերությունը[6]։

Սաունդթրեք խմբագրել

Կատարող Երգ
AP$ENT «Можно я с тобой»
Ալյոնա Շվեց «Первое свидание»
Դարյա Վիարդո «Бог в меня верит»
Дурной вкус «Пластинки»
Пикник «Кем бы ты ни был»
Гипнобаза «Вечеринка никогда»
Электроцой[7] «Вечно»
Կատյա Լել «Я по тебе скучаю»
Dead Blonde «Мальчик на девятке»
Есть что сказать, Андрей Антонов «Мы все под одним небом»
25/17, Женя Ефимова «Осень»
Մուրատ Նասիրով «Кто-то простит»
Перемотка «Я видел сон»
АукцЫон «Глаза»
Ալլա Պուգաչովա «Этот мир»

Արձագանքներ խմբագրել

Սերգեյ Եֆիմովը («Комсомольская правда») «Ռեժիսոր Մաքսիմ Սվեշնիկովին հաջողվում է շատ ազնիվ ինտոնացիա պահել՝ մարդկային հոգու տխրությունը չվերածելով ոչ հիացմունքի առարկայի, ոչ էլ ձանձրացնող մենթորության պատճառի։ Այստեղ շատ տեղին է Իվան Յանկովսկին իր լակոնիկ ձևերով. նա կարծես սահմանում է դերասանական խաղի ընդհանուր «բարձրությունը»[4]։

Պավել Վորոնկով («Газета.ru»). «Էկրանավորումն ավելի շուտ հիշեցնում է կամավորական ընթացակարգ, ասես քաղաքացիական դետեկտիվ՝ դրամայի բավականին քաոսային ներառումներով իր ռուսական սերիալային իմաստով»[8]։

Վադիմ Բոգդանով (InterMedia). «Կամավորի երգացանկը» խելացիորեն համատեղում է խիստ սոցռեալիզմը, էմոցիոնալ ծանր պահերը որոնողական ջոկատների առօրյայում և շատ զավեշտալի դրվագներ դրանց ընդմիջումներում»[9]։

«Կամավորի երգացանկը» հայտնվել է 2023 թվականի լավագույն ռուսական սերիալների վարկանիշային ցանկում, որը կազմել է ԿինոՊոիսկի խմբագրությունը[10]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2023 – Original+ փառատոնի 4 մրցանակ՝ «ԶԼՄ-ների ժյուրիի գլխավոր մրցանակ», «Լավագույն օրիգինալ դերասան» (Իվան Յանկովսկի), «Լավագույն օրիգինալ երաժշտություն», «Հատուկ մրցանակ Ռուսաստանի քասթինգ-տնօրենների գիլդիայի կողմից» (Մարիա Գալակտիոնովա)[2]
  • 2023 – «Читка 2.0» էկրանավորումների փառատոնի հատուկ մրցանակ «Էկրանավորման համար նյութ ընտրելու համարձակության համար։ Հեռուստասերիալ» (ռուս.՝ «За смелость выбора материала для экранизации. Сериал»)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Плейлист волонтера»: почему это один из лучших сериалов о поиске пропавших без вести». Forbes.ru (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  2. 2,0 2,1 ««Актрисы» и «Плейлист волонтера» стали лучшими на фестивале Original+». InterMedia. 2023 թ․ մարտի 16.
  3. ««Работаем на отклик». В конце июня выйдет финальный эпизод сериала «Плейлист волонтера». Рассказываем о картине». Новая газета Европа. 2194 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Потерял, себя я потерял: Иван Янковский в сериале «Плейлист волонтера»». Комсомольская правда. 2023 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  5. Алексей Рогожин (2020 թ․ դեկտեմբերի 21). «Потеряшка-реализм: о книге про поисковиков из «ЛизыАлерт»». «Горький». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. Константин Ляпунов (2022 թ․ օգոստոսի 25). «Начались съемки сериала Okko с Иваном Янковским в главной роли». Lenta.ru.
  7. Юлиана Прус, Юрий Скородумов (2023 թ․ մայիսի 28). «Музыка архангельской группы попала в саундтрек к новому сериалу с Иваном Янковским». 29.ru.
  8. Павел Воронков (2023 թ․ մայիսի 18). ««Плейлист волонтера»: Иван Янковский ищет пропавших по болотам — и себя по жизни». Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Вадим Богданов (2023 թ․ մարտի 17). «Рецензия на сериал «Плейлист волонтёра»: Здоровый человек». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Лучшие российские сериалы — 2023: выбор Кинопоиска». Кинопоиск. 2023 թ․ դեկտեմբերի 15.
  11. «Фестиваль экранизаций «Читка 2.0» назвал лауреатов». Бюллетень кинопрокатчика. 2023 թ․ նոյեմբերի 26.