Կաճառ հայկական
(Վերահղված է Կաճառ հայկական (ԱՄՆ)ից)
Կաճառ հայկական, կազմակերպություն։ Հիմնվել է 1888 թվականին, Ուստրում՝ Մկրտիչ Փորթուգալյանի և մի խումբ խարբերդցիների նախաձեռնությամբ։ Իր առջև խնդիր էր դրել հիմնել առանձին աղոթատեղի, ստանձնել ազգային եկեղեցուն փոխարինելու պարտականությունը, հոգալ համայնքի հոգսերը, կառավարական միջամտությամբ վերջ դնել օտար ազգերի (հատկապես՝ իռլանդացիներ) կողմից հայերի դեմ իրականացվող հարձակումները։ Կազմակերպությունից ավետարանական հայերի հեռացումով Կաճառ հայկականը վերանվանվել է Կաճառ հայկական Ուստրի լուսավորչական հայոց։
Կաճառ հայկական | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1888 |
Հիմնադիր | Մկրտիչ Փորթուգալյան |