Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաճաճկուտ (այլ կիրառումներ)

Կաճաճկուտ, Կաչաչուտ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լալվար լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2200 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 11 կմ է, ջրհավաք ավազանը՝ 54 կմ2։ Գետահովիտը վերին հոսանքում ընդարձակ (լայն.՝ 3 կմ) ջրհավաք ձագար է։

Կաճաճկուտ
Բնութագիր
Երկարություն11 կմ
Ավազանի մակերես54 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԼալվար
Գետաբերանի տեղակայումԴեբեդ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԼոռու մարզ

Կաճաճկուտ գետից վեր առաջացնում է արտաբերման կոն՝ կազմված հեղեղագետաբերուկային նստվածքներից, ստորին հոսանքում առաջացնում է կանիոն (երկար.՝ 2 կմ, խոր.՝ մոտ 200 մ)։ Ավազանում հաճախակի են սելավները, որոնք ավերում են Դեբեդի հովտով անցնող երկաթուղին և ավտոխճուղին[1][2]։ Կանխատեսված եր ՓՀԷԿ-եր կառուցումը[3]։ Կաճաճկուտ համայնքի տարածքում շահագործման է հանձնվել 2014 թ-ին «Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ։ Կաճաճկուտ գետի այն հատվածը, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ը, կարող է բարձրանալ կարմրախայտը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 63 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 912 — 992 էջ։
  3. ՓՀԷԿ-եր Կաճաճկուտ գետի վրա (կանխատեսում) (2014)
  4. «Կաճաճկուտ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։