Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 19, 2015 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Ախթալայի վանքի հարավային պատի վրա որմնանկարի հատված
Ախթալայի վանքի հարավային պատի վրա որմնանկարի հատված

Միջնադարյան հայկական կերպարվեստը ձևավորվել և առաջընթաց է ապրել քրիստոնեական դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորումն են գտել կրոնական թեմաներն ու սյուժեները։ 4-րդ դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով, մանրանկարներով։

Վաղ միջնադարյան հայկական որմնանկարչության մասին վկայություն է պահպանվել 604-607 թվականներին կաթողիկոսի տեղապահ Վրթանես Քերթողի «Յաղագս պատկերամարտից» գրվածքում, ուր նշվում է հայ եկեղեցում ընդունված պատկերային թեմատիկ շարքը։ Հայ որմնանկարչության ընդարձակ շարքով հնագույն նմուշներ չեն պահպանվել։ 5-րդ դարից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասախի բազիլիկից։ Լ․ Ա․ Դուռնովոն հայտնաբերել և ուսումնասիրել է 7-րդ դարի մի քանի եկեղեցիների որմնանկարներ, որոնց հիմնական բովանդակությունը Եզեկիել մարգարեի տեսիլքն է։ Լմբատի, Կոշի, Թալինի, Արուճի 7-րդ դարի եկեղեցիների որմնանկարներում այդ թեման համատեղված է Համբարձման պատկերի հետ։

Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու (921), Տաթևի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու (930), Գնդեվանքի (930-ական թվականներ) որմնանկարներն են շարունակել...