Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 24, 2018 թ.

< «Օրվա հոդված» նախագիծ
Պիտեր Պաուլ Ռուբենս
Պիտեր Պաուլ Ռուբենս

Պիտեր Պաուլ Ռուբենս (հոլ.՝ Pieter Paul Rubens, հունիսի 28, 1577, Զիգեն, Զիգեն Վիտգենշտայն, Արնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա - մայիսի 30, 1640, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ։ Ռուբենսի ստեղծագործական ժառանգությունը կազմում են շուրջ 3000 նկարներ, որոնց մեծ մասն ստեղծվել է աշակերտների ու կոլեգաների հետ համագործակցությամբ, որոնցից ամենահայտնին Անտոնիս վան Դեյքն է։ Ըստ Մայքլ Ջաֆի կատալոգի՝ վավերական կտավների թիվը կազմում է 1403։ Պահպանվել է Ռուբենսի լայնածավալ նամակագրությունը, որ մեծ մասամբ դիվանագիտական է։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի կողմից արժանացել է ազնվականի (1624), իսկ Անգլիայի թագավոր Կարլ I-ի կողմից՝ ասպետի կոչման (1630)՝ անձնական գերբում հերալդիկ առյուծ ընդգրկելու թույլտվությամբ։ 1635 թվականին ձեռք բերելով Ստեեն ամրոցն Էլեվեյտեում՝ Ռուբենսն ստացել է սենյորի տիտղոս։

Ռուբենսի արվեստը բրեյգելյան ռեալիզմի ու վենետիկյան դպրոցի ձեռքբերումների օրգանական համաձուլվածք է։ Ռուբենսը մասնագիտացել է կրոնական գեղանկարչության մեջ, ստեղծել առասպելական ու ալեգորիկ սյուժեներով նկարներ, դիմանկարներ (այդ ժանրից նա հրաժարվել է իր կյանքի վերջին տարիներին), բնանկարներ ու պատմական կտավներ, ինչպես նաև արել է էսքիզներ պաստառագործների ու գրքերի նկարազարդումների համար։ Յուղաներկերով գեղանկարչության տեխնիկայում Ռուբենսը եղել է վերջին նկարիչներից մեկը, ով օգտագործել է... Ավելին