Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 21, 2016 թ.
Հասան-Ջալալյաններ, հայկական իշխանական տոհմ պատմական Հայաստանի Արցախ նահանգում: Տոհմի գլխավոր կալվածքը եղել է Խաչեն գավառը, որի անունով էլ կոչվել է իշխանությունը:
Զարգացած միջնադարում՝ 10-14-րդ դարերում, Խաչենի իշխանությունն ընդգրկում էր ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ), մասամբ նաև՝ Սյունիքի մարզը: 13-րդ դարի հայ ավատական իշխան Հասան-Ջալալի տիրապետությունից հետո Խաչենի իշխանական տան ներկայացուցիչերը սկսել են կրել «Հասան-Ջալալյան» ազգանունը:
Մինչև 19-րդ դարի սկիզբը Հասան-Ջալայանները ժառանգաբար տիրել են նաև Գանձասարի կաթողիկոսությանը:
Եկեղեցական և աշխարհիկ հուշարձանների կառուցմամբ և վերանորոգմամբ Հասան-Ջալալյանները մեծ ներդրում են ունեցել հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում: 14-րդ դարի վերջերին Հասան-Ջալալյանների իշխանությունը ընդարձակվել է Գյուլիստանում և Ջրաբերդում: Սրանք, Խաչենի, Վարանդայի և Դիզակի հետ ճանաչվել են իբրև Խամսայի իշխանություն:
Հասան-Ջալալյանների տոհմը ծագում է հին հայկական ազնվական Առանշահիկ (կամ Եռանշահիկ տոհմից), ովքեր իշխում էին «Հայոց արևելից կողմանց»՝ Կուր գետից արևելք ընկած տարածքներում (Արցախ և Ուտիք): Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունների համաձայն... Ավելին⇒