Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 9, 2015 թ.
![10 Արեգակի զանգված ունեցող սև խոռոչի պատկերը Ծիր Կաթինում](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cd/Black_Hole_Milkyway.jpg/200px-Black_Hole_Milkyway.jpg)
Հարաբերականության ընդհանուր տեսությունը 1915 թվականին Ալբերտ Այնշտայնի հրատարակած գրավիտացիայի երկրաչափական տեսությունն է և գրավիտացիայի այժմյան նկարագրությունը ժամանակակից ֆիզիկայում։
Հարաբերականության ընդհանուր տեսությունը ընդհանրացնում է հարաբերականության հատուկ տեսությունը և Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքը՝ ապահովելով գրավիտացիայի միասնական նկարագրությունը որպես տարածության և ժամանակի կամ տարածաժամանակի երկրաչափական հատկություն։
Մասնավորապես, տարածաժամանակի կորությունը ուղղակիորեն կապված է էներգիայի և իմպուլսի հետ՝ անկախ նյութի և ճառագայթման ներկայությունից։ Այս առնչությունը հատկորոշվում է Այնշտայնի դաշտի հավասարումներով, որոնք մասնակի դիֆերենցիալ հավասարումների համակարգ են։ Ավելին→