< «Օրվա հոդված» նախագիծ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մեյձիի հեղափոխություն (ճապ.՝ 明治維新 Meiji Ishin), 1868 թվականին Ճապոնիայում կայսր Մուցուհիտոյի կողմից իրականացված բարեփոխումների համակարգ: Չնայած որ Ճապոնիայում կայսրերը կառավարում էին նաև Մեյձիից առաջ, իշխանությունը հիմնականում կենտրոնացած էր Տոկուգավայի Սյոգունատի ձեռքում, որը կայսեր անունից երկրի փաստացի կառավարիչն էր 1603-1867 թվականներին: Բարեփոխումների հիմնական դրույթները ամփոփվում են Երդման կանոնադրությունում: Հեղափոխությունը առաջ բերեց հսկայական փոփոխություններ երկրի ներքին կյանքում՝ ընդգրկելով ինչպես Էդոյի ժամանակաշրջանը (հաճախ անվանվում է նաև Տոկուգավայի Սյոգունի ուշ ժամանակաշրջան), այնպես էլ Մեյձիի կառավարման սկզբնական շրջանը:

Ճապոնացիները քաջ գիտակցում էին, որ զիջում են Արևմտյան աշխարհին, նամանավանդ այն բանից հետո, երբ ամերիկյան կոմմոդոր Մեթյու Ս. Փերրին Սև նավերով (ճապ.՝ 黒船, kurofune)՝ զինված նորագույն զենքերով և տեխնոլոգիաներով, որոնք մի քանի գլուխ գերազանցում էին ճապոնական ռազմանավերին, ժամանեց Ճապոնիա համաձայնագիր կնքելու համար, որն ամերիկացիներին հնարավորություն կտար... Ավելին