< Նախագիծ:Օրվա հոդված
Ճակատամարտի քարտեզ
Ճակատամարտի քարտեզ

Գերոնտասի ճակատամարտ (հուն․՝ Ναυμαχία του Γέροντα), 1821-1829 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի ընթացքի խոշոր ծովամարտ, որը տեղի է ունեցել 1824 թվականի օգոստոսի 29-ին (սեպտեմբերի 10) հունական ապստամբների և Օսմանյան կայսրության և նրա վասալներ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի (Լիբիա) միացյալ նավատորմերի միջև՝ Եգեյան ծովի Գերոնտաս ծոցում։

1821 թվականից մինչև 1824 թվականը Օսմանյան կայսրությունը անհաջող փորձեր էր կատարում Հունական հեղափոխությունը ճնշելու համար։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված եղավ օգնություն խնդրել իր վասալ Մուհամեդ Ալիից` Եգիպտոսի կառավարչից, ով եվրոպական, մասնավորապես՝ նապոլեոնյան երբեմնի սպաների կողմից կազմակերպված բանակ և նավատորմ ուներ։ Ծովային ճակատամարտի համար, պատերազմի սկզբնական շրջանի հետ համեմատած առավել մեծամասշտաբ, դուրս բերվեցին նաև Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի նավատորմերը։

1824 թվականի մայիսի 27-ից 29-ը եգիպտական նավատորմը ոչնչացրեց Կասոս կղզին։ Հունական նավատորմի ուշացած մոբիլիզացիան և հունական կառավարության սխալ գործողությունները օսմանյան նավատորմին հնարավորություն տվեցին շրջափակել Փսարա կղզին։ Չնայած ապստամբների հերոսական պաշտպանությանը... Ավելին