Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 8, 2015 թ.
Գոթական պատերազմ (535—554 թվականներ), ռազմական գործողություններ Արևելյան Հռոմեական կայսրության և Օստգոթերի՝ Իտալիայում և Վեստգոթերի՝ Իսպանիայում թագավորությունների միջև։
Ռազմական գործողությունների թատերաբեմ են հանդիսանում Ապենինյան թերակղզին (Իտալիա) և Բալկանյան թերակղզու արևմտյան մասը (Դալմաթիա)։
Արևելյան Հռոմեական կայսրության կայսր Հուստինիանոս Ա-ն 532 թ-ին, երբ թույլ տվեց իրավիճակը բյուզանդա-պարսկական սահմանում, որոշեց վերականգնել Կոստանդնուպոլիսի իշխանությունը նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող, փաստացի անկախ, բարբարոսական պետությունների նկատմամբ։ 534 թ-ին, անսպասելիորեն հեշտ և արագ, վանդալների և ալանների թագավորության գրավումից հետո նա ձեռնամուխ եղավ օստգոթերի թագավորության գրավմանը շարունակել...