Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 23, 2016 թ.
![Սուրբ Վիտուսի մայր տաճար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/St_Vituss_Cathedral_%288349054540%29.jpg/200px-St_Vituss_Cathedral_%288349054540%29.jpg)
Պրահա (չեխ․՝ Praha [ˈpraɦa]), Չեխիայի մայրաքաղաքը։ Իր մեծությամբ Եվրամիության քաղաքներից տասնչորսերորդն է։
Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում` Վլտավա գետի ափին։ Առանձին վարչական միավոր է: Բնակչությունը` 1,3 միլիոն մարդ (2013 թվականի տվյալներով)։ Եվրոպայի զբոսաշրջային խոշոր կենտրոն է. 2012 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 5,4 միլիոն մարդ:
10-րդ դարից Չեխիայի մայրաքաղաքն է, 1526-1918 թվականներին` Բոհեմիայի գլխավոր քաղաքը` Հաբսբուրգների իշխանությամբ, 1918-1992 թվականներին` Չեխոսլովակիայի մայրաքաղաքը, 1993 թվականից` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը: Քաղաքի պատմական կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Քաղաքը անվանումը շատ վեճերի տեղիք է տվել: Սովորաբար «Praha» բառը կապում են... Ավելին⇒