Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 5, 2017 թ.
![Տեսախցիկով աղավնի օդալուսանկրչության համար](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Bundesarchiv_Bild_183-R01996%2C_Brieftaube_mit_Fotokamera_cropped.jpg/200px-Bundesarchiv_Bild_183-R01996%2C_Brieftaube_mit_Fotokamera_cropped.jpg)
Օդալուսանկարչություն, տարածքի լուսանկարահանում երկրի մակերևույթից որոշակի բարձրության վրա՝ օդալուսանկարչական ապարատի օգնությամբ, որը տեղադրված է մթնոլորտով թռչող սարքի (ինքնաթիռ, ուղղաթիռ, դիրիժաբլ կամ անօդաչու թռչող սարք) վրա՝ տեղամասերում կատարվող նկարահանումների համար ուսումնասիրությունների և տվյալների ներկայացման նպատակով:
Օդալուսանկարչական ապարատով ստացված նկարները հատկապես կիրառելի են քարտեզագրության, տարածքների սահմանները որոշելիս, հողային կադաստրի, ջրային հետախուզության, հնագիտության, շրջակա միջավայրի ուսումնասիրության, ֆիլմերի և... Ավելին⇒