Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 4, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված

Իսահակ Իոսիֆովիչ Շվարց (ռուս.՝ Исаа́к Ио́сифович Шварц, մայիսի 13, 1923, Ռոմնի, ՈՒԽՍՀ - դեկտեմբերի 27, 2009, Սիվերսկի, ՌԴ), խորհրդային ռուս կոմպոզիտոր։ ՌԴ ժողովրդական արտիստ (1996), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, «Նիկա» կինոմրցանակի եռակի դափնեկիր։

Հեղինակել է երաժշտություն 35 ներկայացումների և 125 ֆիլմերի, ինչպես նաև սիմֆոնիկ ստեղծագործությունների, 2 բալետի, 2 կվարտետի, ջութակի կոնցերտի, կանտատի, ռոմանսների համար։ Հանրաճանաչություն է ձեռք բերել որպես կինոկոմպոզիտոր, ում ռոմանտիկ մելոդրամաներում հնչած մեղեդիները հանդիսատեսին հաճախ ավելի լավ էին հիշվում, քան հենց ֆիլմերը։ Շվարցին ավելի մեծ ճանաչում է բերել Սերգեյ Սոլովյովի և Վլադիմիր Մոտիլի ֆիլմերում հնչած երաժշտությունը։ Շվարցի ստեղծագործությունների գագաթնակետն էին «Անապատի սպիտակ արևը», «Կարամազով եղբայրներ», «Կայարանային հսկիչը», «Մանկությունից հարյուր օր անց», «Դյութիչ երջանկության աստղը», «Դերսու Ուզալա»... Ավելին