Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 10, 2015 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Կոմնենոսների դրոշը
Կոմնենոսների դրոշը

Բյուզանդական կայսրություն կամ Բյուզանդիա, պատմաբանների կողմից պայմանականորեն օգտագործվող եզրույթ է, որը նկարագրում է միջնադարյան հունախոս Հռոմեական կայսրությունը։ Վերջինս 395 թվականին բաժանվել էր արևմտյան և արևելյան հատվածների: Ի տարբերություն Արևմտյան Հռոմեական կայսրության, որը կործանվեց 476 թվականին՝ Բյուզանդական կայսրությունը գոյատևեց մինչև 1453 թվականը, երբ այն նվաճեցին թուրք-օսմանները։

Բյուզանդական կայսրության պատմության 1081-1185 թվականների միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է «Կոմնենոսյան դարաշրջան», քանի որ այդ մեկ դարվա ընթացքում այն կառավարվել է Կոմնենոսների հարստության կողմից։ Հարստությունն ունեցավ 5 ներակայացուցիչ (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ, Մանուիլ Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա), որոնց օրոք կայսրությունն ունեցավ նշանակալից, բայց վերջիվերջո անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական դիրքի վերականգնում։

շարունակել...