Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 28, 2016 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Կիմ Կլեյստերս
Կիմ Կլեյստերս

Կիմ Կլեյստերս, բելգիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ է եղել ինչպես մենախաղի, այնպես էլ զուգախաղի վարկանիշներում։

Կլեյստերսը հաղթանակ է տարել WTA մենախաղի 41 և զուգախաղի 11 մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա հաղթանակ է տարել մենախաղի 4 մրցաշարում՝ 3 անգամ ԱՄՆ բաց առաջնությունում (2005, 2009, 2010) և մեկ անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում (2011)։ Եվս 4 անգամ նա եզրափակիչ է հասել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Կլեյստերսը հաղթողի տիտղոս է նվաճել նաև WTA Ամփոփիչ մրցաշարի մենախաղում (2002, 2003, 2010)։ Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերում նա տիտղոս է նվաճել 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում, ինչպես նաև եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի ևս երկու մրցաշարերում։ Զուգախաղում նա մեկ անգամ դուրս է եկել WTA Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։ Եվս մեկ անգամ նա եզրափակիչ է դուրս եկել Մեծ Սաղավարտի խառը զուգախաղի մրցաշարում (2000, Ուիմբլդոն2001 թվականին Կլեյստերսը Բելգիայի ազգային հավաքականի կազմում նվաճել է Ֆեդերացիայի գավաթի հաղթողի տիտղոսը։ Կլեյստերսը կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2007 թվականի մայիսի 6-ին, սակայն մոտ երկու տարի անց՝ 2009 թվականի մարտի 26-ին, նա հայտարարել է 2009 թվականի ամառային հարդի շրջանում WTA մրցաշարեր վերադառնալու... Ավելին