Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 3, 2015 թ.
Արծաթափայլ որոր (լատին․՝ Larus argentatus), խոշորամարմին թռչուն որորների ընտանիքից։ Առավելապես տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուժեղ և ագրեսիվ վարք ցուցաբերող թռչունը հանդիպում է խոշոր քաղաքների շրջակայքում, որտեղ իրեն ապահով է զգում և սնունդ գտնելը հեշտ։
Արծաթափայլ որորի էվոլյուցիայի և դասակարգման վերաբերյալ տվյալները միչև հիմա դեռ պարզաբանված չեն և ներկայումս գտնվում են օրնիտոլոգների ուշադրության կենտրոնում։
Խոշորամարմին, սպիտակ գլխով արծաթափայլ որորն ունի 54-60 սմ երկարություն, թևերի բացվածքը 123—148 սմ է շարունակել...