Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 22, 2012 թ.
Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք ներկայիս Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա:
Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը): Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը:
Վանքի միակ եկեղեցին օծվել է Սուրբ Սահակ-Մեսրոպի անվամբ: շարունակել...