Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 21, 2014 թ.
![Շարժման անդամները Սեբաստիայի համաթուրքական կոնգրեսի ժամանակ, ձախից աջ՝ Ռաուֆ Օրբայ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Բեքիր Սամի Քունդուհ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Rauf_Orbay%2C_Kemal_Atat%C3%BCrk_and_R%C3%BCstem_Bilinski_at_the_Sivas_Congress_%281919%29.png/150px-Rauf_Orbay%2C_Kemal_Atat%C3%BCrk_and_R%C3%BCstem_Bilinski_at_the_Sivas_Congress_%281919%29.png)
Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաագգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանարապետությունը։
Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։
Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ շարունակել...