Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 15, 2014 թ.
![«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» հուշամատյանի շապիկը, որին պատկերված է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատնում կանգնեցված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5f/Hushardzan_April_Tasn%C4%9Bm%C4%93ki-1.2.3_from_book.jpg/100px-Hushardzan_April_Tasn%C4%9Bm%C4%93ki-1.2.3_from_book.jpg)
Յուշարձան ապրիլ տասնըմէկի, հրատարակիչ ու գրող Թեոդորոս Լափչինճյանի (Թեոդիկ) 1919 թվականի ապրիլին Ստամբուլում հրատարակած, Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշամատյան, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։ Նախաձեռնողն եղել է «Ապրիլի 11-ի սգո հանդես» Ստամբուլում ստեղծված հանձնախումբը։ Լույս է ընծայել «Արզուման» հրատարակչությունը։
Վերնագրում նշված է ապրիլի 11, քանի որ հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին:
«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունեությունը ծավալել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատնում հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետև ոչնչացրին, և հետքերը անհետ կորան շարունակել...