< Նախագիծ:Օրվա հոդված

Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, ծնված՝ հունվարի 2, 1993 թ., Լուիսվիլ, Կենտուկի), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր: Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» անվանումը կրող առաջին միքսթեյպը: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց իր «Don't» սինգլի շնորհիվ, որը զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և դարձավ հիթ: Այդ երգով ճանաչում ձեռք բերելուց և RCA Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, ռեփեր Դրեյքը նրան առաջարկեց պայմանագիր ստորագրել իր OVO Sound լեյբլի հետ, սակայն Թիլերն մերժեց այդ առաջարկը: 2015 թվականի հոկտեմբերին վաճառքի դուրս եկավ նրա «Trapsoul» կոչվող առաջին ալբոմը, որն արժանացավ քննադատների բարձր գնահատականին և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում: 2016 թվականի մարտին Թիլերին հանձնվեց Լուսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից և մարտի 12-ը հայտարարվեց «Բրայսոն Թիլերի օր»:

Ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո նրան մեծացրել է տատը: Ունի չորս եղբայր: Նա երգել սկսել է եկեղեցում, իսկ այնուհետև երգում էր նաև դպրոցի աղջիկների համար, չնայած նրան, որ խոստովանում է, որ բավականին ամաչկոտ է եղել: Դպրոցից դուրս գալուց հետո Թիլերն որոշ ժամանակ սկսեց աշխատել UPS առաքման սերվիսում և Papa John's արագ սննդի կենտրոնում... Ավելին