Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 1, 2017 թ.
![Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Prince_Albert_Victor%2C_Duke_of_Clarence_%281864-1892%29.jpg/200px-Prince_Albert_Victor%2C_Duke_of_Clarence_%281864-1892%29.jpg)
Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս, Ուելսի արքայազն և արքայադուստր Էդուարդի և Ալեքսանդրայի ավագ որդին, Վիկտորիա թագուհու ավագ թոռը հայրական ուղիղ գծով։ Ողջ կյանքի ընթացքում արքայազն Ալբերտ Վիկտորը որպես Բրիտանական գահի ժառանգորդ զբաղեցրել է երկրորդ տեղը հորից հետո։
Ընտանիքում նրան «Էդի» էին կոչում։ Ալբերտ Վիկտորը երիտասարդ հասակում ստացել է Բրիտանական թագավորական նավատորմի կադետի կոչում և աշխարհով մեկ շատ ճանապարհորդել է։ Հասնելով հասունության նա մտել է Բրիտանական բանակ, սակայն որևէ կարևոր ծառայողական պարտականություն իր վրա չի վերցրել։ Ամուսնության երկու անհաջող փորձերից հետո Ալբերտ Վիկտորը 1891 թվականին նշանվել է իր հեռավոր ազգականուհի Մարիա Թեքսացու հետ, սակայն մի քանի շաբաթ անց արքայազնը մահացել է գրիպի համաճարակից։ Ալբերտ Վիկտորի հարսնացուն հետագայում դարձել է նրա կրտսեր եղբոր` Ջորջի կինը, որը 1910 թվականից... Ավելին⇒