տեսարան Քեսապից
տեսարան Քեսապից

Քեսապ (նաև Քեսաբ, արաբ.՝ كسب), հայաբնակ շրջան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթաքիայի մուհաֆազում։ Գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին։ Քեսապի նահիեի կենտրոնն է Քեսապ գյուղաքաղաքը, որը գտնվում է Լաթաքիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին։ Քեսապի շրջանը ձգվում է Անտիոքից 60 կմ հարավ՝ դեպի Միջերկրական ծովի ափը։ Քեսապն ու շրջակա տասներկու գյուղերը գտնվում են 1800 մ. բարձրություն ունեցող Կասիոս լեռան արևմտյան, հարավ-արևելյան և հարավային սարալանջերի վրա։ Քեսապը հյուսիսից և արևելքից սահմանակից է Թուրքիայի, հարավից՝ Լըղըջէօր և դեպի Միջերկրական ծով ձգվող թուրքմենական գյուղերին, իսկ արևմուտքից ունի ելք դեպի Միջերկրական ծով։

Մինչև 1939 թ. Քեսապի շրջանն ընդգրկում էր նաև Կասիոս լեռը։ Ծովափը ձգվում էր մինչև Անթը Մաղարինեն կոչվող պարսպաձև լեռները։ Այսօր Քեսապի շրջանը բաղկացած է միայն Սիրիայի մաս կազմող հարավային և հարավ-արևմտյան մասերից, որտեղ էլ գտնվում են շրջանի հայաբնակ գյուղերը։

Քեսապի շրջանն իր սահմաններով նման է իշխող դիրք ունեցող լեռնային կղզու։ Հյուսիսից՝ միջին բարձրությունից կարելի է տեսնել Որոնտեսի գետաբերանը, Մուսա լեռն ու Ամանոսի լեռնաշղթան, արևելքից՝ Հալեպի դաշտերը, իսկ հարավից՝ Լաթաքիան։ Պայծառ եղանակին երևում է նաև Կիպրոս կղզին։ Քեսապի շրջանը գտնվում է քաղաքակրթության հնագույն աշխարհագրական տարածքներից մեկում։ ...

Շարունակել