Թբիլիսի (վրացերեն՝ თბილისი, հին հայկական անվանումը` Տփղիս, 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսում հայկական միջավայրում տարածված էր նաև Թիֆլիս անվանումը (փոխառություն ռուսերենից (Тифлис), որը մինչև այսօր գործածվում է ավանդական Սփյուռքի և արևմտահայերի կողմից), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը: Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700 մարդ, որից 82,600 (7,63 %), ը` հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ)

Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի` Վախթանգ Գորգասալ) որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով` թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը` եփվում են: Տաք ջուրը բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքը բարենպաստ էր։ Դրանից ոգևորվելով` թագավորը որոշում է քաղաք հիմնել ...

Շարունակել