Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 36

Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 - Օգոստոս 12, 1996), հայազգի հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին։ Հայրը՝ Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, եղել է բանասեր, բանաստեղծ 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան։ շարունակել...