Կաղապար:ԸԻ/Շաբաթ 46, 2016 թ.
- Հնդկաստանի Կանպուր քաղաքի մոտ տեղի ունեցած գնացքի աղետ արդյունքում զոհվել է ավելի քան 120, վիրվարվել՝ 260 մարդ:
- 2016 թվականի նոյեմբերի 14-ին Նոր Զելանդիայում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
- 82 տարեկան հասակում մահացել է կանադացի երգիչ, երգահան և բանաստեղծ Լեոնարդ Քոհենը:
- 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը:
- Նոյեմբերի 3֊ի լույսի 4-ի գիշերը Դիարբեքիրում ձերբակալվել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդներից մեկը համարվող ազգությամբ քուրդ Սելահաթին Դեմիրթաշը, իսկ Անկարայում ձերբակալվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ևս 11 պատգամավորներ։
- 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Լիբանանի նախագահ է ընտրվել Միշել Աուն: