Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 52, 2023 թ.
- ․․․ռուսական Ձմեռ պապն ունի շարժական նստավայր (լուսանկարում), որը հոկտեմբերից հունվար անցնում է Ռուսաստանի 130 քաղաքներով։
- ․․․Ճապոնիայում Նոր տարվա առթիվ նվեր տվողը հնարավոր է չիմանա, թե ինչ է նվիրում։
- ․․․Ամանորի կեսգիշերին սպասելիս դանիացիները պայթեցնում են այն մարդկանց փոստարկղերը, որոնք նախապես պատից չեն հանել դրանք։
- ․․․Սանտա Կլաուսի եղջերուներից յուրաքանչյուրն ունի իր անունը։
- ․․․Վրաստանում Ամանորի սեղանը ըստ ավանդության զարդարում են սիրված սրբի մորուքով (լուսանկարում)։
- ․․․19-րդ դարում - 20-րդ դարի սկզբին Ավստրո-Հունգարիայում և Բավարիայում մարդիկ կարող էին գնել բոլոր հարազատների, ծանոթների, գործընկերների և վերադասների Նոր տարին գրավոր չշնորհավորելու իրավունքը։