Կաղապարի քննարկում:Տեղեկաքարտ Էթնիկ խումբ

Latest comment: 9 տարի առաջ by 6AND5

Քննարկումը տեղափոխված է Խորհրդարանից. Խորհրդարան#Ազգի կաղապարի նկարներ: Այս քննարկումը ամփոփելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդարանում տեղեկացնել արդյունքի մասին:--6AND5 (քննարկում) 20:42, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


Վիքիհամայնք ջան, ուզում եմ կողմնորոշվել, թե {{Տեղեկաքարտ Էթնիկ խումբ}} կաղապարի նկաը ի՞նչ պետք է լինի։ Էթնիկ խմբի տարածման արեա՞ն, ինչպես Հայեր հոդվածում է, մի զույգ կամ խումբ ազգային շոր հագած մարդկա՞նց նկար, մեկ ազգի տիպիկ ներկայացուցչի ազգային հագուստով և հաճախ զենքով, ինչպես Չեչեններ հոդվածում է, ազգը ներկայացնող տարբեր մարդկանց լուսանկարնե՞ր, ինչպես վրացիներ հոդվածում է։ Վերջին տարբերակում հաճախ հանդիպում են ոչ թե մարդկանց լուսանկարներ, այլ հին և նոր նկարների լուսանկարներ, որտեղ կոնկրետ մարդը պատկերված ըստ նկարչի երևակայության և նկարչական հմտության և իմ կարծիքով բոլորովին էլ չի բնորոշում տվյալ էթնիկ խմբի անհատին (այսպիսին ունեինք Տիգրան Մեծի 3D սոսկալի նկարներ)։ Ու արդյուք անձի նկարը պետք է լինի հերոսի, հայտնի մարդու նկա՞ր, թե ազգին բնորոշ ուժեղ արտահայտված դիմագծերով մարդու նկար։

Անհատների նկարների դեպքում, ո՞վ է որոշում, թե ո՞վ է տվյալ էթնիկ խմբի կարկառուն ներկայացուցիչ, ոցքե՞ր են ազգի սերուցքը։ Ասեմ, որ հարցը վաղուց կար բայց առաջ քաշեցի, երբ ադրբեջանցիներ հոդվածում մեր հարևանները մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարը դրեցին։ Կարծում եմ հարկավոր է կողմնորոշվել և բոլոր նման կաղապարներում նկար տեղադրելուց հետևել մեկ որոշման, որը հուսով եմ կընդունենք։ Ի՞նչ կարծիքներ կան։ Beko (քննարկում) 07:29, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Իսկ հարևաններ ասելով ում նկատի ունես?--6AND5 (քննարկում) 07:46, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
IP-ն Թուրքիայից էր։ Beko (քննարկում) 07:47, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Beko, անունը ավելացրել է Գարդմանահայը[ [[1]], իսկ այդ այփին նկարներ է ավելացրել, որտեղ Սաֆարովը ընդհանրապես չկար[2]...--6AND5 (քննարկում) 08:55, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իմ կարծիքով պետք է դրվի ընդհանուր նկար՝ տվյալ երկրի տարազներով մարդկանց նկարներ կամ մեկ մարդու նկար՝ ոչ հայտնի, որը կներկայացնի տվյալ ազգը, այսինքն էլի տարազով կամ մեկ այլ բանով։ Տարբեր մարդկանց բազում նկարներ դնելուն դեմ եմ, քանի որ օրինակ ես Արամ Խաչատրյանի նկարն եմ ուզում, ինքն ինձ համար նշանակալի է, մեկ ուրիշն էլ Օրբելի եղբայրների նկարն է ուզում, ասում է իրենք ավելի նշանակալի են․․․ Նման բազում քննարկումներից և տարաձայնություններից խուսափելու համար առաջարկում եմ վերևում ասածս։ --Լիլիթ (քննարկում) 07:55, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եթե հնարավոր լինի ունենալ բոլորի տարածման քարտեզները, կարծում եմ՝ ամենաճիշտը դա կլինի տեղեկաքարտում տեղադրելու համար: Այդ դեպքում վեճեր պետք է որ չլինեն: Տարազով նկարի դեպքում էլ կարող են որոշակի տարաձայնություններ ծագել: Միայն մեր Հայկական ազգային հագուստ (տարազ) հոդվածում տեսեք թե քանի նկար կա, և բոլորում տարբեր տարազներ են: Հիմա սրանցից ո՞րը դնենք: Ամեն տարածաշրջան իր տարազն է ունեցել, և կրկին վեճեր կարող են առաջանալ: Այնպես որ, կարծում եմ, քարտեզի տարբերակն ամենաչեզոքն է :-): --23artashes (քննարկում) 08:11, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
մի ոչ ստանդարտ բան առաջարկեմ, օրինակ կարող ենք վերցնել այն պատկերները, որոնք կան տվյալ լեզվով հոդվածում, այսպես ասած եթե օրինակ ֆրանսիացիները կամ իսպանացիները այդպես են գրել, մենք այսպես ասած «օգտվենք» դրանցից, իսկ Լիլիթի առաջարկի հետ կապված հնարավոր տարաձայնությունները այսպես ասած դրանցով կհամարեն «լուծված», եթե ինչ որ մեկը կուզի փոխել թող փոխի, չեմ կարծում դա վեճի տեղիք տա, օրինակ իրոք հայերի մասին այս և այս պատկերները, նման կարգի տարաձայնություններ եթե լինեն, միշտ կարող են լինել, իսկ քարտեզը այնքան էլ իմ կարծիքով ընդունելի չի, չէ որ խոսքը ասենք հայերի մասին է, ոչ թե Հայաստանի, եթե քարտեզի տրամաբանությամբ գնանք չէ որ ասենք օրինակ Ղևոնդ Ալիշանը երբեք չի եղել Հայաստանում, բայց քիչ թե շատ նշանավոր հայ է, կամ ինչքան նշանավոր հայեր կան որ Հայաստանում չեն ապրել կամ ապրում, այսինքն պետության տարածքի քարտեզն էլ այնքան միանշանակ չի, մանավանդ որ օրինակ թեկուզ հենց Հայաստանի կամ Ադրբեջանի քարտեզի հետ կապված շատ շատ են եղել քննարկումներ ու վեճեր: --ERJANIK քննարկում: 08:44, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ցավոք ամեն վիքի իր նախընտրած ձևով է նկար դնում, ոմանց մոտ անձանց նկար, ոմանց մոտ ազգային հագուստով անձանց խմբի և այլն ու եթե այդ ճանապարհով գնանք մոտներս խառնաշփոթ կդառնա, ինչը-որ այժմ է։ Beko (քննարկում) 09:09, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, էական չի թե ո՞վ է նկարը կամ անունը ավելացրել, հարցը վաղուց էր օդում թևածում, բայց երեկվա նկարներն ավելացնելը ինձ ուղղակի հիշեցրեց հարցը։ Քանի որ ցուցակում Սաֆարովի անունը կար ինձ թվաց, որ իր նկարն էլ են դրել, կներեք եթե ապակողմնորոշել եմ։ Ի դեպ անուններն էլ նկարի դաշտում առանց նկարների դրված էին մայիս ամսից։ Beko (քննարկում) 09:21, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
մնում եմ իմ առաջարկին, որպեսզի քո նշած խառնաշփոթ չլինի Մհեր ջան, միասնական ձև կարելի է վերցնել հայտնի մարդկանց նկարները, բայց կոնկրետ ինձ համար մեծ խնդիր չի, թող ուրիշ տարբերակներ հնչեն, քարտեզի վերաբերյալ արդեն ասեցի, իսկ ազգին բնորոշ ուժեղ արտահայտված դիմագծերով մարդ ամեն դեպքում դա էլ միանշանակ բան չի իհարկե, ու ավելի շատ խառնաշփոթության մեջ կարող է դնել, չգիտեմ, իմ ունեցած գիտելիքներեվ օրինակ չեմ կարող ասել ասենք ո՞ր ֆրանսիացու նկարը ընտրել որ բնորոշ լինի ֆրանսիացիներին, ո՞ր ոլորտից, ո՞ր ժամանակի և այլն: --ERJANIK քննարկում: 10:23, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, խոսքը ոչ թե տվյալ երկրի քարտեզի մասին է, այլ աշխարհում տվյալ ազգի տարածվածության՝ մոտավորապես այսպիսի քարտեզի: --23artashes (քննարկում) 10:32, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես դեմ չեմ առաջարկված բոլոր տարբերակներին, բայց արդյոք վիքիպահեստում կան բոլոր ազգերի քարտեզները, տարազները կամ դիմագծերը և որտեղից խմբագրողները կարող են գտնել ասեն կամբոջացիների դիմագծերը կամ տարազները, որքանով գիտեմ հայտնի անձանց մասով կան, կարծում եմ ավելի նպատակահարմար է հայտնի մարդկանց նկարները տեղադրելը:--Սամվել (քննարկում) 13:57, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, իսկ որտեղի՞ց ենք վերցնելու «այսինչ ազգության հայտնի մարդկանց» ցանկը։ Նման վստահելի ցանկեր չեմ կարծում որ կան, մի քանի պետությունից բացի։ Նշանակում է մենք զբաղվելու ենք Վիքիպեդիայում արգելված «Օրիգինալ հետազոտությամբ» լավագույն դեպքում, վատագույնում շարժվելու ենք ճաշակով ու անձնական գիտելիքներով, որոշելով ով է հայտնի, ով ոչ, ու ով վիետնամցի է, իսկ ով քամբոջիացի։ Համ հայտնիություն է շատ սուբյեկտիվ, համ ազգությունը հաճախ միանշանակ չէ, համ էլ մարդկանց լուսանկարները դեկորատիվ պատկերազարդման համար օգտագործելը միանշանակ բան չէ սինձ։ Բնորոշ գծերը, նույնպես շատ հարաբերական են ու անգամ մենք նման դեպքում վրացուն, ադրբեջանցուն ու հային կարող է չտարբերենք, մեկ–երկու նկարով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:28, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արտաշեսի առաջարկած տարածվածության քարտը կարծում եմ օպտիմալ է, համ ինֆորմատիվ է նման քարտեզը, համ միանշանակ, համ վստահելի աղբյուրենրում կարող ենք գտնել։ Առանձին մարդկանց ընտրելը մեր կողմից ՎՊ–ի կաննորի դեմ է, այլ բազմաթիվ խնդիրներ է տալու, տարազները նույնպես բազմապիսին են ու հարևան ազգերին հաճախ նման, որպես առաջին նկար քարտեզը ամենաչեզոք ու հիմնավոր տարբերակն է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:28, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հայերեն Վիքիպեդիայի քննարկումներում հաճախ է հնչում այն տեսակետը, որ միասնական տեսակետը հակասում է մարդու կամքի ազատ արտահայտմանը։ Այս դեպքում միգուցե միասնական տարբերակ չընտրվի՞։ Անձամբ ես կողմ եմ միասնական տարբերակին․ այդպես ավելի ներկայացուցչական կլինի Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան թեմատիկ բաժինը։ Ես միանշանակ դեմ եմ որպես հոդվածի գլխավոր նկար տեղադրել ազգային տարազով հագնված մարդու կամ մաարդկանց խմբի, ովքեր հայտնի չեն հասարակությանը։ Դա կարելին է կիրառել, եթեհոդվածը վերաբերվի մարդաբանությանը։ Դեմ եմ նաև տվյալ ազգի տարածվածության քարտեզը որպես գլխավոր նկար տեղադրելուն։ Պատճառը բացի արդեն նշված տեղեկատվական պակասությունից, նաև այն է, որ հոդվածը մարդկանց մասին է և ավելի ճիշտ է հենց մարդկանց նկարներ տեղադրել։ Իսկ քարտեզը ցանկալի է տեղադրել հոդվածում, բայց ոչ որպես գլխավոր։ Կարդալով Ձեր առաջարկած բոլոր տարբերակները՝ առաջարկում եմ յուրաքանչյուր ազգի մասին հոդվածում բացել քննարկում, ընտրել 6-8 կամ ավել անձանց, ովքեր տարբեր ժամանակներում ներկայացրել են տվյալ ազգը տարբեր ոլորտներում։ Ընտրության չափորոշիչներ կարելի է ընտրել կրկին քննարկման արդյունքում։--Գարդմանահայ (քննարկում) 17:08, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կարդալով բոլոր տարբերակները՝ մի քանի դիտարկում ներկայացնեմ: Քարտեզի գաղափարին այնքան էլ կողմնակից չեմ, որովհետև քարտեզով ազգին չեն բնորոշում, այն էլ՝ մոլորակի քարտեզով: Դա անշուշտ կարող է լինել ազգի մասին հոդվածում, որպես բաժիններից մեկի լրացում, բայց գտնում եմ՝ գլխավորի համար այնքան էլ ճիշտ չէ: Տարազը նույնպես չեմ սատարում, քանի որ կան շատ ավելի պատճառներ, քան քարտեզի պարագայում: Նախ՝ արդարացի նշվեց, որ տարազը տարբեր փուլերում տարբեր է եղել: Դա հատկապես վերաբերում է Ադրբեջանցիներ հոդվածին: Բանն այն է, որ այն մարդկանց խումբը, ովքեր ապրում են Ադրբեջանում, ունեցել են տարբեր տարազներ, որոնցից, օրինակ ադրբեջանաբնակ թյուրքալեզու ցեղերի ամենատարբեր տարազներ եմ տեսել ցարական արխիվներում: Պատկերացրեք մի պարկ, որը ունի փոքր անցք՝ շնչելու համար, և երկու անցք էլ՝ ոտքերի, այդպիսին էր այն տարազը, որը տեսա Ցարական էնցիկլոպեդիայի азербайджанские татары հոդվածում: Դա կնոջ «տարազ» էր: Առավելապես սխալ եմ համարում ադրբեջանցի աղջիկների տարազը, թեպետ տարազագետ չեմ, բայց ինձ չի թվում, որ իսլամադավան, այն էլ՝ թյուրքալեզու ժողովուրդը կունենար այդպիսի վառ գույներով, բաց դեմքով ու բաց թևերով տարազ: Այս տոնական վառ տարազը ամենայն հավանականությամբ ադրբեջանական ինֆորմացիոն պայքարի հետևանք է, որովհետև չեմ հանդիպել ոչ ցարական, ոչ խորհրդային ժամանակների հանրագիտարաններում: Նույնիսկ ես համոզված եմ, որ դա լեզգիական տարազ է: Ու այն անորոշությունը, որը կարող է մեզ թվալ, որ չգիտենք այս կամ այն ազգի նշանավոր մարդկանց՝ վիքիում դնելու, այսինքն՝ կարող ենք իմանալ միայն առավելագույնը մեկ երկու տասնյակ ազգերի, ապա ասեմ՝ որ տարազի դեպքում ավելի անհաջող կլինի: Կարծում եմ, որ ճիշտ էր ամեն ազգի համար առանձին քննարկում բացելու տեսակետը: Այսինքն՝ ամեն ազգի համար առանձին որոշվեր, թե ովքեր են ներկայացնելու այդ ազգը: Համաձայն եմ, որ այդ մարդկանց կարելի է ընտրել պարզ քվեարկությամբ: --Հայկ (արաբագետ) 19:30, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի դիտարկում էլ: Շատ լեզուներում, այդ թվում՝ հայերենում, անորոշ է մնում մի կարևոր կողմ՝ խոսում ենք ազգությա՞ն, ազգի՞, ժողովրդի՞ թե՞ ազգաբնակչության մասին: Օրինակ. երբ ասում ենք հայ, ռուս, արաբ, հույն՝ ամեն ինչ պարզ է: Իսկ այ օրինակ ադրբեջանցի՞... Դա և ազերին է, այսպես ասած, և ադրբեջանում ապրող յուրաքանչյուր ոք: Էլ ավելի սուր է խնդիրը գլոբալիզացող երկրներում՝ ամերիկացի և այլն: Ինչպես ենք դնելու նրանց տարածման քարտեզը, կամ առավել ևս՝ տարազը: Իսկ քարտեզը՝ որպես պատմական քարտեզ, ինձ թվում է՝ քննարկման կարիք էլ չունի, որովհետև խիստ վիճելի հարց է: Կան մի շարք անուններ, որ կարող են շփոթության մեջ գցել. հնդիկ? հնդիկ է կոոչվում հինդուիզմին հետևող մարդը, որը կարող է լինել տարբեր ազգության: Եվ, ուրեմն, մեկ միլիարդից ավելի բնակչություն ունեցող Հնդկաստանում, որտեղ հիմնական մասը հնդիկ են, կա 847 լեզու և բարբառ: Ուստի՝ սրանք, իմ կարծիքով, լրացուցիչ հանգամանքներ են՝ դնելու մարդկանց նկարը, որովհետև բոլորս էլ այս կամ այն ազգին ճանաչում ենք նրա զավակներով: Բայց քննարկման էջում նշված այս և այս նկարներին դեմ եմ, քանի որ դրանցում չկա մեր ազգի այնպիսի զավակ, ինչպիսին է Գարեգին Նժդեհը: Ուստի՝ կարելի է քվեարկությամբ ընտրել փոքր նկարներ և խուսափել պատրաստի կոլաժներից: Այսքանը:--Հայկ (արաբագետ) 19:50, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ համարում, որ ամեն ազգի համար առանձին քննարկում բացելը ճիշտ է, բայց պարզ քվեարկությանը դեմ եմ, կարող են անցանկալի մարդիկ հայտնվեն: Հիմա նախնական Երջանիկի ասած տարբերակով կարելի է օրինակ իսպանացիների համար իսպաներեն վիքիից ընտրել, ֆրանսիացիների համար ֆրանսերեն: Եվ յուրաքանչյուրի դեպքում, երբ ինչ-որ մեկը ուզենա մեկ թեկնածուի փոխի, ապա թող քննարկում բացի և հիմնավորի իր ասածը: Հիմնական խնդիրը կարող է առաջանալ մեր ազգի, ու հարևան ազգերի հետ կապված: Ահա այս դեպքերում պիտի փորձենք առանձին քննարկումներով օպտիմալ տարբերակը գտնենք՝ կամ որոշակի ցուցակ, կամ քարտեզ կամ մեկ այլ տարբերակ: Բայց հայերի դեպքում քանի որ համոզված եմ, որ կդառնա հայոց հարցը 2-ը,ապա կարելի է վերը նշված տարբերակով հենց քարտեզը թողել միայն--6AND5 (քննարկում) 19:48, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քարացած ցուցակ-կոլաժը ճիշտ չեմ համարում, որովհետև սա օնլայն հանրագիտարան է, անընդհատ ծնվում և մահանում են մարդիկ, ավելանում է հայտնի մարդկանց թիվը, ովքեր հռչակ ու փառք են բերում իրենց ազգին: Գտնում եմ, որ պետք է լինի փոքր նկարներից կազմված մեծ ցուցակ, և կօգտվենք հենց այդ ֆրանսիացիների ու իսպանացիների ցուցակներից:--Հայկ (արաբագետ) 20:19, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ժողովուրդ ջան, իսկ չե՞ք մտածում, որ կարելի է այդ անձանց նկարները պարզապես դնել ներքևի պատկերասրահ բաժնում, չծանրաբեռնելով կաղապարը, և երկրորդ եթե որոշվի, որ կաղապարում անպայման նկարներ են լինելու, ապա քանի՞ նկարն եք ընդունելի համարում, շատի դեպքում կաղապարի տեղեկատվություն պարունակող մասը բազմաթիվ նկարների պատճառով մղվում է ներքև և առանց էջը ներքև իջեցնելու չի երևում։ Beko (քննարկում) 20:30, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Երևի թե ոչ: Այլապես՝ ինչ պետք է դնենք կաղապարի տեղում: Կարծում եմ, որ նկարները դնելու քանակի համար լավ կլինի խորհուրդ տա համակարգչային տեխնոլոգիաներից լավ հասկացող մասնակիցը:--Հայկ (արաբագետ) 20:53, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
իսկ նման քարտեզներ ինչպիսին Հայաստանին է, ո՞վ գիտի կա բոլոր ազգերի համար, ասենք թեկուզ այն ազգերի համար որ նշվել է վերևում: --ERJANIK քննարկում: 23:38, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես հարցը չհասկացա, Երջանիկ, կպարզաբանե՞ս--Հայկ (արաբագետ) 06:46, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես եկա այն եզրահանգման, որ հայտնի մարդկանց պատկերներ դնելը ներկա պայմանններում խիստ անցանկալի է, ավելի լավ է,ոչ մի բան էլ չդնենք, քան դնենք ոչ նշանակալի մարդկանց պատկերներ: Յուրաքանչjուրը յուրովի է մեկնաբանելու և կիլոմետրանոց քննարկումներ են բացվելու և վերջում ոչ մի ընդհանուր հայտարար չի ստացվելու....--6AND5 (քննարկում) 07:03, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հանգամանորեն բացատրեցի իմ տեսակետը, ու դրանից հետո ոչ մի դեմ ձայն դեռ չեղավ: Որտեղից այդպիսի եզրահանգում, 6AND5? Իսկ իմ ասած ադրբեջանական տարազի մասին ես գտա այստեղ:--Հայկ (արաբագետ) 16:23, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ, խնդիրը հիմնականում հենց նախ հայերի դեպքում է, թե ում պատկերները պիտի ընտրենք, իսկ դրանք բավական շատ են ու հավատա եթե քննարկում լինի բավական երկար կտևի, և երկրորդ՝ ադրբեջանցիների հետ կապված քննարկումը նաև դրդեց այդ եզրահանգմանը, որովհետեև մենք ոչ թե պիտի առաջնորդվենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտով, այլ նկար ընտրելիս, պիտի ընտրենք նշանակալի դեմքերին, ովքեր տվյալ դեպքում քանի որ ադրբեջանջի ազգը կոչվածը շատ պայմանական է, ապա տվյալ ժողովրդի պատմության մեջ խոշոր կամ նշանակալի դերակատարում են ունեցել: Ես նաև բերեցի որոշակի օրինակներ այդ առումով, թե այդ դեպքում մեր հոդվածի կոլաժում ում պիտի դնենք, որոնք երևի նկատել ես: Նաև մի մոռացիր կարծեմ հունական հրաշալիքներից մեկն էր, որ մեկը այրեց, որ հայտնի լինի, բայց սովորաբար նրա անունը չեն նշում, նույնը նաև այդ թափթփուկն է կատարել, որ դառնա հայտնի ու հերոս, և հարկավոր է նրա արժեքը չգերագնահատել և ամեն հարմար հոդվածում չնշել:--6AND5 (քննարկում) 18:39, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Թող լինի կիլոմետրանոց քննարկում, խնդիր չեմ տեսնում: Քվեարկություն՝ բոլոր ժամանակների միջոցը: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա Սաֆարովը իրոք հերոս է՝ թե Ադրբեջան պետության, թե այդ ազգի՝ որպես կերպարի, թե աշխարհով մեկ հայտնի լինելու: Ես մտադիր էի ցուցակում ավելացնել նաև մարդկանց, ովքեր նաև դրական կերպարներ են՝ Զեյնաբ Խանլարովա և ուրիշներ: Կարծում եմ, որ հենց այսպիսի քննարկումներում է ծնվում առողջ միտքը: --Հայկ (արաբագետ) 18:59, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ վիճակագրական ինչ-որ տվյալաներ կան, օրինակ ես կարող եմ Հայերի կոլաժի համար համապետական ընտրության տվյալները բերեմ Հայաստանի համար, Բանգլադեշի, վերջերս Սյունիքում հարցումները և ոմն քաղաքացու հաղթական վերադարձի տեսաձայնագրությունը, իսկ դու ունես վիճակագրական տվյալներ? գուցե Ռուսասատանի նման, ժամանակին Ռոսսիա ալիքով հարցում էր իրականացվում, ուղղակի այդ նախագծի անվանումը մոռացել եմ, գուցե Ադրբեջանում էլ են նմանատիպ հարցումներ իրականացնել?--6AND5 (քննարկում) 19:19, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անձամբ կողմ եմ կամ քարտեզ կամ էլ ազգային տարազ տարբերակներին. իսկ ինչ վերաբերում է ամեն ազգի համար հատուկ քննարկում բացելուն, փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական թեմատիկայով քննարկումները, որպես կանոն, 6AND5-ի նշած կիլոմետրեր են ունենում, որ ցավոք սրտի, երբեմն իրենց ավարտը չեն էլ ունենում։ Կարծում եմ՝ այդ քննարկումների վրա ծախսած ժամանակը մենք կարող ենք մեկ այլ գործին ներդնել։ — Ջէօ (ᄉeoul) 19:15, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի մասնակից, արդեն նշվեց, թե քարտեզը կամ տարազը ինչու է վատ տարբերակ, եթե ժամանակդ ներում է, կարող ես կարդալ վերևում: Կխնդրեի նախասիրությունդ պարզաբանել, եթե դժվար չէ: Ինչ վերաբերում է հարցումներին՝ ոչ, տվյալներ չունեմ: Բայց կարելի է մեկ անգամ փորձել՝ հայերի նկարների համար հայերի կաղապարում: Իսկ ադրբեջանցիների մասին թեման այնտեղ փակված է, շարունակում ես այստեղ. երևի այդքան էլ ճիշտ չէ: Թավատառ գրելն էլ, իմ կարծիքով, ուշադրություն է գրավում, կարող է ստեղծվել կարծիք, որ մնացած ամբողջ տեքստում կարևոր է քո գրածը: Կխնդրեի քեզ՝ մտածել այդ մասին: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 19:33, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Սա նախնական քննարկում էր, որին հավանաբար կհետևի քննարկումը, քանի որ մեկ եզրակացության այստեղ չեկանք։ Այն որ մասնակիցները իրենց կարծիքը մի քանի անգամ չեն կրկնում, դեռ նշան չէ, որ համաձայնվել են մյուսների կարծիքին։ Այս պահին կարծիքները կարծես թե այսպես են կիսված՝ Հայկը․ Գարդմանահայը, Սամվելն ու հավանաբար 6AND5-ը առանձին անհատների նկար տեղադրելուն են կողմ, Երջանիկը կարծես և նկարներին և քարտեզին է համակիր, Լիլիթը մեկ կամ մի քանի հոգի տարազով տարբերակին է կողմ, Արտաշեսը, Xelgen-ը ու ես քարտեզների կողմնակից ենք։ Մինչև գրում էի ավելացավ GeoO-ի գրածը, ով նույնպես նկարներին կողմ չէ։ Beko (քննարկում) 19:38, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շատ ճիշտ դիտարկում էր: Եթե դեմ չեք՝ առաջարկում եմ քվեարկենք: Բայց կխնդրեի նախապես կարդալ ամբողջը, շատ բաների բացատրություն է տրվել--Հայկ (արաբագետ) 19:46, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես այսպիսի նկարների կողմնակից եմ։ --Լիլիթ (քննարկում) 19:48, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կողմ - Kareyac (քննարկում) 20:00, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես ոչ թե կողմ եմ, այլ դեմ չեմ, տվյալ հարցը իմ համար սկզբունքային չի թե ինչ կլինի քարտեզ թե նկար, բայց սկզբունքային է թե ում նկարները կլինեն և ինչ սկզբունքով կըմնտրվի: Որոշ դեպքերում քարտեզներ տեղադրելը դժվար կլինի, օրինակ հենց ադրբ.-ի դեպքում, որոշ դեպքերում հենց պատկերները դժվար կլինեն, օրինակ հայերի մոտ: Դրա համար կարծում եմ, որոշ առանձին հոդվածներում պիտի բացառություն կատարենք, Լիլիթի բերած նկարն էլ է գեղեցիկ, որոշ դեպքերում, եթե ընդգծված ու տարբերակված տարազ կամ հագուստ լինի կարելի է դրանք դնել, այսինքն ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք:--6AND5 (քննարկում) 20:01, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ժող ջան, եկեք չծանրացնենք այս քննարկումը։ Վերևում գրվածից կարելի է կատարել մի քանի պարզ եզրակացություն։ ա)«Ազգային տարազով մարդ կամ մարդկանց խումբ» տարբերակը անընդունելի է վերևում գրված պատճառներով։ Եվ այստեղ կարևոր էլ չի, թե քանի հոգի են կողմ կամ դեմ արտահայտվել այս տարբերակին։ բ) «Ազգի տարածվածության քարտեզ» տարբերակը անհրաժեշտ է, բայց ոչ որպես կաղապարի միջի գլխավոր նկար։ Վերևում արդեն ներկայացվել են պատճառները։ գ) «Նկարների փունջ»։ Այս տարբերակին դեմ արտահայտվողներ եղել են, բայց, կներեք, հիմնավորում չեմ տեսել։ Քննարկման մասնակիցներից մեկը կարծես կողմ է, բայց մտահոգված է, թե ինչ սկզբունքով պետք է ընտրվեն տվյալ ազգի մարդիկ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում եմ կամ ժողովուրդների մասին հոդվածների գլխավոր նկար օգտագործել վերջին տարբերակը, այսինքն տվյալ ազգի կարկառուն ներկայացուցիչների դիմանկարները։ Կամ էլ հանել և՛ քարտեզը, և՛ տարազով մարդկան կամ մարդու նկարները, և՛ մյուս տարբերակները ու կաղապարի պատկեր մասը թողնել դատարկ։ Բայց պետք է հաշվի առնել, որ վերջին տարբերակը կլինի մեր՝ անկարողության ցուցադրություն։--Գարդմանահայ (քննարկում) 19:56, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վերջին տարբերակը ոչ թե անկարողության, այլ ժամանակի արդյունավետ օգտագործման ցուցադրություն կլինի--6AND5 (քննարկում) 20:02, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, նշանավոր մարդկանց նկարներ դնելն էլ անընդունելի է ինձ համար՝ վերևում նշածս պատճառներով․․․ Եվ ով ասեց, որ վերևում նշված պատճառները, որ տարազը նպատակահարմար չէ, ընդունելի և հիմնարար պատճառներ են դրան դեմ արտահայտվողների համար․․․ --Լիլիթ (քննարկում) 20:05, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկական հայկական քննարկում է: Մի հարց նրանց, ովքեր կողմնակից են տարազին կամ քարտեզին. Ադրբեջանի պարագայում ինչ եք դնելու? որ տարազը կամ որ քարտեզը?--Հայկ (արաբագետ) 20:07, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, կներես, բայց մեջբերում եմ քո գրած կարծիքը, առաջարկությունը, և քննադատությունը՝ «Իմ կարծիքով պետք է դրվի ընդհանուր նկար՝ տվյալ երկրի տարազներով մարդկանց նկարներ կամ մեկ մարդու նկար՝ ոչ հայտնի, որը կներկայացնի տվյալ ազգը, այսինքն էլի տարազով կամ մեկ այլ բանով։ Տարբեր մարդկանց բազում նկարներ դնելուն դեմ եմ, քանի որ օրինակ ես Արամ Խաչատրյանի նկարն եմ ուզում, ինքն ինձ համար նշանակալի է, մեկ ուրիշն էլ Օրբելի եղբայրների նկարն է ուզում, ասում է իրենք ավելի նշանակալի են․․․ Նման բազում քննարկումներից և տարաձայնություններից խուսափելու համար առաջարկում եմ վերևում ասածս։» Այստեղից կարելի է եզրակացնել, որ դու իրականում դեմ չես բազմաթիվ նկարներ տեղադրելուն, պարզապես ուզում ես երկար–բարակ քննարկումնրեից խուսափել։ Բայց չէ՞ որ այս քննարկումը նույնպես երկար է ու երևի դեռ էլի կերկարի, եթե այսպես շարունակվի։--Գարդմանահայ (քննարկում) 20:14, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, այդ գրածում նկատի ունեի, որ կողմ եմ կամ այսպիսի նկարի կամ էլ այսպիսի: Եթե մի անգամ էլ կարդաս առաջին գրածս, ապա կտեսնես այս նախադասությունը՝ «Տարբեր մարդկանց բազում նկարներ դնելուն դեմ եմ» :) --Լիլիթ (քննարկում) 20:32, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տարազը կարելի է ընտրել այստեղից, իսկ քարտեզը այստեղից։ Բացի Վիքիպահեստից կան ուրիշ ազատ վստահելի աղբյուրներ։ - Kareyac (քննարկում) 20:25, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Որպեսզի ոչ ոքի կարծիքը չանտեսվի (քանի որ բոլորս էլ ճիշտ ենք մեր պատկերացումներով), առաջարկում եմ կիրառել բոլոր տարբերակներն էլ՝ և՛ քարտեզը, և՛ տարազը, և՛ մարդկանց նկարները։ Պարզապես յուրաքանչյուրը իր տեղում։ Տարազով մարդկանց նկարները բնականաբար կզարդարեն տվյալ ժողովրդի մասին հոդվածը, առանձին մեծ բաժին պետք է նվիրել հենց տարազներին։ Քարտեզը նույնպես կարևոր է, շատ կարևոր հոդվածը առավել մատչելի ու հետաքրքիր դարձնելու համար։ Բայց բազմաթիվ մարդկանց նկարները չեմ պատկերացնում, թե որ բաժնում պետք է տեղադրենք։ Այդ իսկ պատճառով եկեք դարձնենք գլխավոր նկար։--Գարդմանահայ (քննարկում) 20:18, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ալեուտներին գիտեք երևի։ Կասե՞ք, թե իրենց ո՞ր հայտնի մարդու նկարը դնենք։ Եվ այսպիսի շատ ազգեր կան, այդպիսինները ավելի շատ են կան նրանք, ում հայտնի անձանց, հերոսների նկարները կգտնեք։ Beko (քննարկում) 20:23, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ադրբեջանի մասին դրված քարտեզները վիքիքպահեստում, հարգելի Կարեյաց, երևի ուշադիր չեք եղել: Այնտեղ կամ համաադրբեջանական քարտեզներ են, կամ չգիտես ինչեր, էլ չասեմ, որ հենց առաջին նկարում Ադրբեջանն է՝ ներառելով Արցախը, Սյունիքը, Նախիջևանը, Սևանի ավազանը և այլ տարածքներ, որոնք Ադրբեջանի կազմում չեն մտել: Տարազների պահով վերևում նշեցի, եթե մեկ անգամ աչքով անցկացնեք, կտեսնեք, որ դա իրենց տեղեկատվական պատերազմի արդյունքն է, կոչ եմ անում դրան չենթարկվել, այն էլ ՝ ակամա: Իսկ ալեուտների պահով կարելի է ասել 2 բան, նախ՝ կարող ենք սկզբնապես օգտվել անգլերեն վիքիից, ապա՝ եթե հայտնվի համապատասխան մասնագետը, նա մեզ կլուսավորի: Երկրորդ բանն այն է, որ էլի նշել եմ, բայց կրկնվեմ, նույն հաջողությամբ տարազի մասին էլ չենք կարող բան ասել՝ ալեուտյան է, թե էսկիմոսյան, թե այինների, թե չուկչաների, թե այլ ժողովուրդների, ում մասին մենք տեղյակ չենք:--Հայկ (արաբագետ) 20:34, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հեշտ է, նորից կարդացեք իմ գրածը (ուրիշ աղբյուրների մասին) և տեղադրեք ձեր ուզածը։ - Kareyac (քննարկում) 20:48, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ինչ կասեք ազգի կաղապարում ազգային դրոշ դնելու մասին --Հայկ (արաբագետ) 20:51, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Դեմ, ալեուտներ մի քանի դրոշ ունեն։ - Kareyac (քննարկում) 21:48, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, իսկ Քրդեր հոդվածում ի՞նչ դրոշ ենք դնելու։ :-)--Գարդմանահայ (քննարկում) 20:59, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քրդերն ունեն [ազգային դրոշը], բացի այդ, կա Քուրդիստան պետություն, որը այս կամ այն չափով այդ ժողովրդի հայրենիքին է:--Հայկ (արաբագետ) 21:04, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, քո նշած նկարներից եթե օգտվենք, կդառնանք այսպես ասած ադրբեջանական քարոզչամեքենայի զոհ։ Beko ջան, աշխարհում միլիոնավոր ալեուտներ կան, մի՞թե դժվար է նրանցից ընտրել մի քանի հոգի։ --Գարդմանահայ (քննարկում) 20:54, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, կարեյացներ երփեկ զոհ չեն դարնում։ Եվ ոչ մի ցարդմանահայցիներ մեզ չեն վախացնի ոչ մի "այսպես ասած ադրբեջանական քարոզչամեքենաներով" որոհետև միլիոնավոր ալեուտներ մեզ հետ են։ - Kareyac (քննարկում) 21:48, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, ալեուտները 18 000 մարդ են, ու այդպիսի շատ ազգեր կան, որոնք ոչ դրոշ ունեն, ոչ հայտնի մարդիկ, ընդունենք, որ տարազն էլ կասկածելի է, բայց բոլոր ազգերը ունեն տարածման արեա։ Beko (քննարկում) 21:14, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ոչ, Ալեուտները նույնպես ունեն իրենց դրոշը--Հայկ (արաբագետ) 21:16, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես գրել էի «ու այդպիսի շատ ազգեր կան, որոնք ոչ դրոշ ունեն, ոչ հայտնի մարդիկ», որ ալեուտները դրոշ չունեն չէի գրել, խնդրել էի հայտնի ալեուտի նկարը։ Եվ դրոշը ազգին բնորոշող չէ, ազգ կա որ կիսված է ու մի քանի դրոշ ունի։ Beko (քննարկում) 21:23, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է՝ բնորոշողն է ու ամենահարմար տարբերակը, որ ոչ մի տարաձայնության առիթ չի տա: Իսկ եթե խոսքը, օրինակ, կորեացիների կամ օսերի մասին էր, ապա կարելի է դնել երկու դրոշն էլ: Արաբներն էլ ունեն իրենց դրոշը՝ միասնական, թեև կա 23 երկիր:--Հայկ (արաբագետ) 21:27, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դառավ հայոց հարցը :))) Իսկ Հայեր հոդվածում ի՞նչ դրոշ ենք դնելու, ՀՀ–ի՞, թե՞ Արցախի Հանրապետության։ Կամ արդյո՛ք այս երկու երկրները ներկայացնում են ամբողջ հայ ազգը։ Օրինակ պրն․ Թամոյանը համարվում է եզդիների առաջնորդ, բայց մեղմ ասած, ոչ բոլոր եզդիներն են նրան առաջնորդ համարում։ Նույն կերպ էլ կարող է որևէ ազգ դրոշ ունենա, բայց այդ դրոշը չներկայացնի ամբողջ ազգը։ Անկեղծ եմ ասում, ով այս բարդ խնդրին լուծում տվեց, ես հատուկ նրա համար պատրաստելու և հանձնելու եմ «Դարթ Վեյդերի անվան մեդալ» և շնորհելու «Պատվավոր Տրանսֆորմերի կոչում»։ --Գարդմանահայ (քննարկում) 21:40, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անկեղծ ասած, կարդացի այս ծավալուն քննարկման վերջին մի քանի տասնյակ կարծիքները (ավելին չկարողացա)։ Չեմ հասկանում ինչպե՞ս պետք է Դրոշը դառնա ազգի տեղեկաքարտի նյութ։ Դրոշը պետական նշան է, կամ սիմվոլիկ մի բան... Ազգը եստեղ ի՞նչ կապ ունի։ Եթե, իհարկե ինչ-որ մի «դչոշասեր» ազգ իր համար մեկ, կամ մի քանի դրոշներ է ստեղծել, ապա գրեք դրա մասին հոդվածի տեքստում, կարող եք նաև հատուկ բաժին, կաղապար կամ ինչ-որ գեղեցիկ բան սարքել, բայց ընդհանուր ազգ կաղապարում ավելացնել դրոշ չի կարելի։ --Ahaik (քննարկում) 04:17, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դրոշի մասին գաղափարն իմն էր, քանի որ համաձայնություն չկար մարդկանց նկարների, քարտեզի ու տարազի վերաբերյալ: Եթե կարող եք առաջարկել ուրիշ տարբերակներ, լավ կլինի--Հայկ (արաբագետ) 05:03, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դե Անգլերենում դա մի քանի հայտնի մարդիկ են կամ տարազ հագած ազգի ներկայացուցիչներ... Սակայն ինձ թվում է ամեն ազգին յուրահատուկ մոտեցում է պետք... --Ahaik (քննարկում) 17:40, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարցը հենց նրանում էր, որ ընդունվի մեկ միասնական տարբերակ: Դրա համար էլ այսպիսի քննարկում ստացվեց, որը դեռ լուծում չի ստացել:--Հայկ (արաբագետ) 17:54, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Տեղեկաքարտ Էթնիկ խումբ" page.