Կաղապարի քննարկում:ՎԹ1

Latest comment: 3 տարի առաջ by Xelgen in topic Կաղապարի գույնը

Կաղապարի գույնը խմբագրել

Հարգելի համայնք, վերջերս այդքան ակտիվ չէի, որ բոլոր քննարկումներից և տրենդերից տեղյակ լինեմ։ Կաղապարի տեքստի գույնը՝ կարմիրը, արդյո՞ք համ ավելորդ «ագռեսիվ» չէ, համ դժվարընթեռնելի։ Վատ, կամ մեքենայական թարգմանությունները պետք է ջնջել, բայց այդքան կրիտիտկական սխալ չեն (ապատեղեկատվություն, գովազդ, պատճենում, իրավական խնդիր) որ սենց «տագնապայաին» գունային գամմա կիրառենք։ Համաձա՞յն եք տեքստը սովորական տեքստի գույնը վերադարձնելո՞ւմ և տեքստը ավելի շատ վերախմբագրել որպես տեքստը ուղղելու հրավեր (պահպանելով 7 օրյա ժամկետում չուղղելու դեպքում ջնջվելը, զուտ տոնի մասին է խոսքը)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:46, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Ես կողմ եմ կաղապարի գույնի փոփոխությանը, կարծում եմ՝ անհրաժեշտ է այն գոնե դարձնել դեղին։--Նուբեռելլա 💬 17:13, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
  Արված է։ Կարմիր գույն «հաղորդող» span թեգը նաև փակող թեգ չուներ ու HTML սխալ էր։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:40, 10 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Ոչ ակտիվ քննարկում խմբագրել

Սամվել ջան, շնորհակալ եմ աշխատանքիդ համար։ Այս հատվածը, ըստ իս, մի փոքր հաստակեցման կարիք ունի՝ «Քննարկման բացակայություն կամ քննարկումը դարձել է ոչ ակտիվ:»։ Ո՞ր քննարկումն է կոչվում ոչ ակտիվ։ Ինձ թվում է, կարելի է ինչ-որ թիվ նշել, որ այդքան օր պիտակողի կողմից անարձագանք մնալու դեպքում այն արդեն ոչ ակտիվ համարվի։ --Նուբեռելլա 💬 17:28, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, ուղղակի կաղապարը ինքնին մեկ շաբաթ է տալիս որպես ուղղման ժամանակ, իսկ միգուցե ավելի քի՞չ՝ 4-5 օր։--Նուբեռելլա 💬 17:33, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Շատ լավ։ --Նուբեռելլա 💬 18:10, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Որոշ հարցեր կաղապարի վերաբերյալ խմբագրել

Հարգելի Սամվել, շնորհակալություն ձեր կողմից կատարված աշխատանքի համար, մի երկու հարց․

  • Իսկ ի՞նչ անել այն կաղապարների հետ, որոնք արդեն դրված են և որոնք չեն համապատասխանում «Այս կաղապարը դնելիս, ավելացնող մասնակիցը պետք է հոդվածի քննարկման էջում բացի քննարկում և ներկայացնի դրույթները, որոնք իր կարծիքով վատ կամ մեքենայական թարգմանություն է: Կաղապարը կարելի է հեռացնել, եթե քննարկման էջում կա համաձայնեցում և համապատասխան փոփոխությունները կատարված են» պայմանին։ Ջնջե՞լ, թե քննարկում պահանջել։
  • Կաղապարը տեղադրելիս պետք է նշել բոլո՞ր սխալները և թերությունները, թե որոշները՝ այսպիսով «ապացուցելով», որ կաղապարն անհրաժեշտ էր տեղադրել։ Եվ արդյո՞ք միայն պիտակողի կողմից նշված թերությունների վերացումը հնարավորություն է տալիս ջնջել կաղապարը։

Ամենայն հարգանքով կատարված աշխատանքին՝ TheBabushka (քննարկում) 18:50, 30 Մայիսի 2020 (UTC)։Պատասխանել

    • Հարգելի TheBabushka մասնակից, եթե քննարկում բացված չէ, կարող եք հեռացնել կաղապարը։ Կաղապարը կարելի է հեռացնել, եթե ուղղվել են պիտակավորողի նշված բոլոր հիմնավորված թերությունները, բայց ցանկալի է, որ քննարկման մասում պիտակավորողի հետ համաձայնության գաք, որ թերությունները վերացված են։--Սամվելքննարկում 19:03, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, բայց այս կանոնները որոշվել են այսօր, իսկ հոդվածները պիտակվել են ավելի շուտ։ Արդյո՞ք ճիշտ է, որ այն ունենա հետադարձ ուժ։--Նուբեռելլա 💬 20:15, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Նուբեռելլա ջան, քանի համաձայնություն չկա բոլորի հետ, կանոնը որոշված չէ, դուրս է գալիս ես միայնակ կանոն եմ որոշում, սա ընդամենը առաջարկ է, խնդրում եմ մինչև այս քննարկման ավարտը չառաջնորդվել այս կանոնով։--Սամվելքննարկում 20:20, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, մինչ այժմ ավելացված կաղապարները պետք է մնան, ցանկացած կանոն կամ օրենք չունի հետադարձ ուժ: Հիմա մի հարց՝ կապված «Այս կաղապարը դնելիս ավելացնող մասնակիցը պետք է հոդվածի քննարկման էջում բացի քննարկում և ներկայացնի դրույթները, որոնք իր կարծիքով վատ կամ մեքենայական թարգմանություն է:» կետի հետ. այսինքն եթե հոդվածում կան շարահյուսական, ոճական, լեզվական սխալներ, ապա դրանք պիտի անխտիր թվարկվե՞ն քննարկման էջում՝ դրանով արդարացնելով կաղապարի տեղադրումը:--∑ίγμα (քնն.) 21:23, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
∑ίγμα ջան, չեմ կարծում, որ բոլորը պետք է թվարկել, կարելի է այդպես էլ գրել, որ կան բազմաթիվ սխալներ՝ բերելով մի քանի օրինակներ։--Սամվելքննարկում 22:16, 30 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ նշված (օրինակ) տասը սխալներն ուղվել են, կաղապարը հեռացվել է, սակայն ամբողջ հոդվածը չի նայվել (քննարկման էջում գրված է եղել, որ նշվել է միայն մի քանիսը): Շնորհակալ եմ:--TonJ (քննարկում) 09:00, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Դրա համար պետք է քննարկման մասում լինի համաձայնություն հարգելի TonJ։ Այսինքն մասնակիցը ուղղի մատնանշված թերությունները և սպասի պիտակավորողի արձագանքին, եթե արձագանք չկա կամ դրական արձագանք է, ապա կարող է հեռացնել կաղապարը։ Ենթադրում եմ նաև, որ կծավալվեն կառուցողական քննարկումներ։ Ամեն տառի կամ բառի համար վեճեր չեն լինի։--Սամվելքննարկում 10:47, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Իհարկե:--TonJ (քննարկում) 11:22, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Սամվելին քննարկման համար։ Բոլոր սխալների թվարկման մասին խոսք լինել չի կարող, որովհետև երբեմն գործ ունենք 100-200 հազար բայթանոց սխալաշատ հոդվածների հետ։ Ինձ կանոնակարգային մի հարց է հուզում, որը վերևում արծարծվել է. ի՞նչ անել, եթե մասնակիցն ուղղում է մատնանշած 5-10 սխալները, բայց պարզ երևում է, որ անգամ չի էլ կարդացել հոդվածը։ Քննարկման էջում խնդրելու է հանել կաղապարը, ասվելու է, որ էլի սխալներ կան, էլի խնդրելու է նշել, և այլն, և այլն։ Փակ շրջա՞ն, թե՞ պիտակողը հերթական անգամ սխալներ նշող «զոհի» դերում։--A.arpi.a (քննարկում) 19:46, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Հարգելի A.arpi.a, կաղապարը դրվելու է միայն այն հոդվածներում, որտեղ հոդվածն ամբողջությամբ կամ զգալի մասը վատ կամ մեքենայական թարգմանություն է, պիտակավորողը պետք է նշի մի քանի օրինակ, ինչու է այդպես կարծում և նշի որ այդպիսի սխալները շատ են։ Ենթադրում եմ, որ կծավալվի առողջ քննարկում պիտակավորողի և հոդվածագրի միջև, միգուցե պիտակավորողը նաև կփորձի ուղղություն ցույց տալ ինչպես կատարել ուղղումները։ Եթե դա կլինի պիտակավորողի համար ժամանակի անտեղի կորուստ կարող է դիմել ադմինիստրատորին կամ ներկայացնել հոդվածը ջնջման։ Այստեղ մի կարևոր նրբություն, առանց համաձայնության չի կարելի հեռացնել կաղապարը։--Սամվելքննարկում 20:10, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, արդեն փաստ է, որ անգամ տասնյակ օրինակներ բերելով, առողջ քնարկման և պիտակված և ապագա հոդվածի որակի ուղղման փոխարեն, սկսվում է պիտակողների հետապնդում, և ստվերային կոորդինացիայով քվեարկություններ։ Ինձ թվում է նոր կանոնակարգում մցնելուց, պետք է նախադեպերը հաշվի առնենք։
Վիքիպեդիայի հաջողության գաղտնիքներից ամենահիմնարարը նրանում է, որ վատ խմագրումը ավելի դժվար ու ժամանակատար է անելը, քան այն հետ շրջելը։ Վատ թարգմանությունը նույնպես պետք է ավելի դժվար լինի տեղադրել, քան այն նշող կաղապարը։ Այս առաջարկով, Մասնակից:Samo04 ջան, կստացվի, որ ցանկացած մեկը կարող է հարյուրավոր մեքենայական թարգմանությամբ հոդվածներ տեղադրել, առանց որևէ ջանքի, իսկ այ դրանք որպես վատ թարգմանություն նշելու համար, արդեն պետք է ուշադիր վերլուծել, և քննարկում բացել ամեն դեպքի համար։ Սա կխախտի նշածս կենսական սկզբունքը։ Ես ուժեղ կողմնակից եմ, որ նման կաղապարը տեղադրելը չպահանջի քննարկման բացում, եթե չեզոք, օբյեկտիվ մարդու համար պատճառները տեսանելի են և հասկանլի։ Եթե պիտակներ տեղադրվելը իրոք չարաշահվի, և առանց հիմքերի արվի, արդեն պետք է պիտակները ոչ նպատակային ու անհիմն օգտագործողների հանդեպ կիրառելի այս կամ այն արգելքներ։ Բայց մենք կարծես նման միջադեպ չունենք և ունենք հակառակ, դասական դեպքը՝ հիմնավորված պիտակների համար պիտակողների և խնդիր մատնանշողների հետապնդում։ Ավելին, մտավախություն ունեմ, որ վտանգավոր տենդենց է ձևավորվում՝ առաջնորդվել առավել բարձր, ագռեսիվ և մեծաքանակ կարծիքներով, անգամ եթե նրանք աղերս չունեն իրականության և վիքի սկզբունքների հետ, ինչը մեզ շատ արագ, շատ վատ տեղ կբերի։
Ինչպես նաև մեքենայական թարգմանությունները կարծես թե դեռ արագ ջնջման ենթակա դեպքերում են, ու կուզենայի հասկանալ այս կաղապրի և 7 օր սպասելուն ո՞ր դեպքերում ենք դիմում, անմիջապես ջնջելու փոխարեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:16, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Հին գրված-չհրապարակած մաս էր, ներքևում արդեն հասկացա, որտեղից եկավ այս 7 օր սպասելով ջնջման կաղապարը։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:19, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ ջան, շնորհակալություն դիտարկման համար։ Նշեմ, որ ես ի սկզբանե կողմ էի մեքենայական թարգմանությամբ հոդվածների արագ հեռացման, սակայն եղել է համաձայնություն 7 օր ժամանակ տալ։ Քննարկում բացելու և հիմնավորում պահանջելու մասն ավելացրել եմ վերջին նախադեպերը հաշվի առնելով, քանի որ որոշ մասնակիցների կարծիքով իրենց հոդվածները անհիմն էին պիտակվել, ինչը վեճերի առիթ էր հանդիսացել։ Նաև հաշվի եմ առել այն փաստը, որ հնարավոր է պիտակումներ լինեն ոչ մեքենայական կամ վատ թարգմանված հոդվածներին։ Ճիշտ է այստեղ պիտակողի մոտ որոշակի դժվարություն կառաջանա հիմնավորում գրելու հետ կապված, սակայն գտնում եմ ավելի լավ է այսպես, քան առանց հիմնավորման չոր կաղապարը տեղադրելով նեղացնենք նորեկներին և այլ խմբագիրներին, որոնց կարծիքով հնարավոր է իրենց հոդվածն անթերի է։--Սամվելքննարկում 15:10, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ a.k.a. Xelgen-ի ասածը փորձեմ շարունակել, քանի որ համամիտ եմ. այստեղ ելակետի լուրջ խնդիր ունենք, թե ինչ ենք ուզում՝ լավ հանրագիտարա՞ն, խաղալու, մրցույթների և ինքնահաստատման վայր, թե՞ ինչ (ասածս որևէ թիրախ չունի, օրինակներ են)։ Իմ խոր համոզմամբ ավելի լավ է հոդվածը չլինի Վիքիպեդիայում, քան լինի թեկուզ մանր-մունր սխալներով։ Ու ավելի լավ է սխալներով շատ հոդվածներ պիտակվեն, ջնջվեն, քան ավելի փափկացնենք սխալաշատ հոդվածներ գրողների բարձը (առանց անձնավորման, երևույթը նկատի ունեմ)։ Ինչն էլ հանգեցնում է կարծիքին, որ պիտակման «թղթաբանությունն» ավելացնել կարծում եմ չարժե։--A.arpi.a (քննարկում) 15:28, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a ջան, համամիտ եմ, բայց օրինակ իմ հոդվածներից մեկը վերջերս պիտակվել էր մի բառի շփոթմունքի պատճառով (wheat և wealth բառերն էի շփոթել), կարծում եմ՝ այդ մի բառը ուղղելը ավելի հեշտ է, քան պիտակելը, իսկ եթե պիտակողը պարտավորվի թեկուզ 2-3 սխալ մատնանշել, այս դեպքերը չենք ունենա։--Նուբեռելլա 💬 17:01, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Նուբեռելլա ջան, կարելի է առաջնորդվել զուտ տրամաբանական հաշվարկով՝ ավելի հեշտ և նպատակային կլինի հոդվածում 1-2 սխալ ուղղելը, քան նույն քանակի կոճակ սեղմելով՝ պիտակելը, քննարկում բացելը, քննարկման հարցին պատասխանելը։ Եթե խոսքն իհարկե զուտ 1-2, պարբերաբար չկրկնվող սխալի մասին է (քո դեպքը նկատի չունեմ)։--A.arpi.a (քննարկում) 17:40, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a ջան, կարծում ես Վիքիպեդիան կզարգանա՞, եթե բռնենք ամեն մանր-մունր սխալներով հոդվածները ջնջենք, ամեն հոդվածի վրա մարդիկ ժամանակ են ծախսում և ջնջել կնշանակի նրանց աշխատանքը ջուրը գցել, քչերը կհամաձայնվեն նման միջավայրում շարունակել աշխատել։--Սամվելքննարկում 17:50, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ջնջելը շատ ծայրահեղական էր, ինչ խոսք։ Բնականաբար անմեղ մի քանի սխալների (a-la տառասխալ) համար պիտակելն էլ տարբերակ չի, ինչպես նշեցի նաև վերևում։ Բայց եթե կարդում ես հանրագիտարան, որի առնվազն 3 նախադասությունը չես հասկանում, որովհետև հայատառ բառերի կույտ է կամ քերականորեն սխալ է, ապա ինչու չպիտակել։ Հասկանում եմ, որ դրան դեմ չես, բայց պիտակման գործընթացն էլ, ընթացակարգն էլ առավելագույնս ոչ բարդ է պետք, որ չտանի ինստիտուտի մարմանը։--A.arpi.a (քննարկում) 18:52, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
A.arpi.a ջան, կարծում ես պիտակավորողը կզլանա՞ 1-2 նախադասությամբ հոդվածագրին բացատրի ինչու է դրել կաղապարը։ Իսկ եթե կաղապարը սխալ են դրել, այդ դեպքում ի՞նչ անենք, իսկ եթե հոդվածում ընդամենը մեկ նախադասություն է մեքենայական թարգմանություն, ջնջե՞նք հոդվածը։--Սամվելքննարկում 19:31, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ցանկալի կլինի, որ պիտակողը հենց սկզբից ներկայացնի սխալները, ինչը շատ հեշտ կլինի, եթե իսկապես համեմատել է դրանք։ Մյուս կողմից, հոդվածը գրողը (եթե գիտի, որ ինքը ուղղակի թրանսլեյթ չի արել, այլ աշխատել է հոդվածի վրա՝ այն գրելով հնարավորինս ճիշտ) կարող է չհասկանալ, թե հատկապես ինչ է պահանջվում, նորից պետք է հարցնի, ու պիտակողը ստիպված է լինելու գոնե նվազագույն չափով ներկայացնել։ Չեմ հասկանում՝ ինչ դժվարություն կա, գուցե կաղապարը փոխվի, ու ջնջման ներկայացվող հոդվածների նման մի քանի բառով նշվեն հիմնական սպալները։ Օրինակ, վերջերս ես նայել էի Հացի թանգարան (Պերեյասլավ-Խմելնիցկի) հոդվածը, որը հետաքրքրեց միայն վերնագրի պատճառով, ուղղակի աչքի անցկացրի, բայց սխալ թարգմանությունները չէի նկատել, միայն որոշ անհարթ ձևակերպումներ, որոնք չուղղեցի, որովհետև հոդվածը նոր էր ստեղծվել, մտածեցի՝ հաջորդ օրը կնայեմ։ Հաջորդ օրը պիտակված էր, ուղղակի հարցրել եմ, թե ինչ սխալներ կան, արագ ուղղեցի, չնայած ընթացքում էլ արժանացա կիսաարհամարհական որակավորման, ինչը չէր լինի, եթե նախօրոք գոնե նշված լիներ, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել (հարցնելուց հետո նշվել են սխալները, ուրեմն այդքան էլ դժվար չէր)։ Դրա համար ներքևում գրել եմ, որ գոնե նշվի, եթե սխալները համատարած չեն, մի քանի բառով թող նշվեն, որպեսզի խմբագիրը հասկանա իր անելիքը, մյուս կողմից էլ պետք է բացառել մի բառի համար պիտակումները։--Voskanyan (քննարկում) 05:47, 5 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Քննարկումը քննարկում, մինչև վերջ խուսափում էի օրինակներից, բայց շատ եթերային ու ներկա իրավիճակից կտրված ենք գնում. ուրեմն մեր Վիքիի համար մի տիպական օրինակ էլ ես բերեմ։ Տվյալ հոդվածի քննարկման էջում օրեր անց հորդորել եմ վերանայել, սխալների օրինակներ եմ բերել։ Սխալների օրինակներ ներառելով՝ մեկ այլ մասնակից զգուշացրել է ստեղծողի էջում, ապա դրել ՎԹ կաղապար։ Ստեղծողը կաղապարը հանել է միայն մի նկարի բացատրություն փոխելուց հետո: Հենց այս պահին էլ կամայական վերնագրի տակ կգտնեք թարգմանական բազմաթիվ սխալներ։ Վերոնշյալ՝ վթ օրինակներ փաստելու գաղափարն իրագործված է, հիմա հարցս. ի՞նչ անել, որ ճիշտ ուղով գնան նման իրավիճակները, որ հետապնդման մեղադրանքներ կամ առավել ևս արգելափակման «քվեարկություններ» չգան մասնակցի գլխին։ Հարցս իրոք ճիշտ ճանապարհ գտնելու համար է, ես որ էլ չեմ կողմնորոշվում։--A.arpi.a (քննարկում) 20:21, 9 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ձեր կողմից նշված սխալներն ուղղվել են նույն կամ հաջորդ օրը, ինչպես նաև ուղղվել են քննարկման էջում նշված սխալները։ Քանի որ քվերակությունն արգելափակման վերաբերյալ «աննախադեպ» մի բան էր, ինձ չի թվում, որ նմանատիպ իրավիճակներ էլի կունենանք, այն էլ, որ դա կազմակերպող մասնակիցն արգելափակվել է։ Իսկ կաղապարի առումով՝ իմ կարծիքով անհրաժեշտ է գոնե մատնանշել հոդվածի «խոշոր» սխալները, քանի որ միայն դա օգուտ կտա Վիքիպեդիային (էլի եմ կրկնում, միայն իմ կարծիքով) --TheBabushka (քննարկում) 21:28, 9 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Չափանիշներ խմբագրել

Հնարավո՞ր է մոտավոր չափանիշներ սահմանել, որպեսզի մեկ սխալ բառ ունեցող հոդվածը հնարավորինս քիչ պիտակվի որպես մեքենայական թարգմանություն, իսկ ընդհանրապես բոլոր պարբերություններում սխալ ունեցող հոդվածները ներկայացվեն ջնջման կամ արագ ջնջման, որովհետև եթե հետագայում անհրաժեշտություն է լինելու ներկայացնել սխալները և քննարկել, խուսափենք բոլորը սխալ են, մեկ-մեկ չեմ գրելու պատասխանից։--Voskanyan (քննարկում) 03:58, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Եկեք ինչ-որ թեթև կողմնորոշիչ ֆիքսենք, որ օրինակ առվազն 5 զուտ լեզվական խնդրի դեպքում է դրվում կաղապարը (չհաշված ձևավորում և կետադրությունը), կամ 2 խնդրի դեպքում եթե նրանք նաև իմաստային խնդիր են առաջացնում։ Մանրամասն չափանիշը իրոք վերջ կդներ շահարկումներին, բայց լեզվական որակի դեպքում, խիստ ծավալուն գործ պետք է դառնա որն անգամ եթե անենք, հետո չի կիրառվի ու կհակասի Վիքիպեդիան Թղթաբանություն չէ, սկզբունքին։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:23, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Ալեքսեյ ջան, կաղապարը քերականական կամ կետադրական սխալների համար չի դրվում, այն դրվում է սխալ թարգմանությունների դեպքում, օրինակ եթե հոդվածն անգլերենից թարգմանվել է գուգլ թարգմանիչով, կամ թարգմանվել է՝ առանց հաշվի առնելու հայերենի քերականական կանոնները և նախադասաությունները կարդալիս ոչինչ չի հասկացվում։ Կողմնորոշիչ ֆիքսելուն դեմ չեմ, օրինակ, եթե կա մեքենայական կամ վատ թարգմանված 5 և ավելի նախադասություն։ Սակայն այս դեպքում հեդվածի ծավալը կարող է լինել ասենք 100 նախադասություն, որոնցից 95-ը լավ թարգմանված են, դրա համար գրել եմ հոդվածի մի մասը կամ ամբողջությամբ։--Սամվելքննարկում 19:27, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել

Միացնել Վատ թարգմանություն կաղապարի հետ խմբագրել

Չեմ տեսնում ոչ մի իմաստ նույն նպատակով երկու կաղապար ունենալու մեջ։ Առաջարկում եմ միացնել {{Վատ թարգմանություն}} կաղապարի հետ։ - Kareyac (քննարկում) 04:04, 31 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի խմբագիրներ, խնդրում եմ վերհիշել այս հարցի շուրջ ձեռքբերված համաձայնությունը։ Հաշվի առնելով այն՝ համաձայն չեմ միավորելուն, քանի որ այդ դեպքում կա՛մ պետք է վերացնենք 7-օրյա ժամկետը, կա՛մ «օրենքին» տանք հետադարձ ուժ և ջնջենք մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը ստեղծված և պիտակված բոլոր հոդվածները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:24, 2 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Այս դեպքում գուցե արժե վերանվանել Վատ թարգմանություն դեպի օրինակ Անվորակ թարգմանություն իսկ ՎԹ1 դեպի Վատ թարգմանություն, մի խոսքով որ գոնե մի խոսքը տարբերվի։ - Kareyac (քննարկում) 16:23, 3 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Արտաշեսը ճիշտ է, կանոնները փոխելուց հետո մնացել են երկու նմանատիպ կաղապար, բայց մեկը հին հոդվածների համար է։ Սա էլ օրենքի հետադարձ ուժ չունենալու պատճառով։--BekoՔննարկում 16:32, 3 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Եթե հոդվածը այնդքան վատ է, որ ջնջման է ենթակա և ունի մեկ հեղինակ, գուցե ավելի լավ է տեղափոխել սևագիր՞ր։ Այլապես հիմնական հոդվածների տարածքը, որտեղ մեզ կարդում են մարդիկ, վերածվում է «սևագրի»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:20, 4 Հունիսի 2020 (UTC)Պատասխանել
Return to "ՎԹ1" page.