Կախիչներ, հարմարանք, որը նախատեսված է հագուստը կախված վիճակում պահելու համար։

Գոյություն ունի կախիչների տարբեր տեսակներ` պատի մեջ մտնող մինչև արվեստի գործ հանդիսացող կախիչներ։ Կախիչները կարող են լինել պատի, հատակի, փոխադրվող։ Հագուստը կախում են կեռիկից կամ  կախարանից։ Կախարանները օգտագործվում են խանութներում և առևտրի սրահներում հագուստի ցուցադրման համար։ Այդ պատճառով հագուստով կախարանները կախված են առանձին կախիչների վրա։ Պահարանում կախիչի վրա կախված հագուստը չի փոխվում և չի հնանում։

Կամ զգեստապահարան`որոշ հաստատությունների կարևոր մասն է կազմում։ Օրինակ` թատրոնի մասին Ստանիսլավսկին ասել էր, որ այն սկսում է կախիչներից։

Արտադրվում են կախիչների տարբեր տեսակներ որոնք օգտագործում են տարբեր նպատակներով (միջանցքում, լոգարանի համար), նյութերի (փայտի և մետաղի)։

Այժմ առավել տարածված են պլաստմասե կախիչները, որպես գործնական և ոչ թանկարժեք լուծում։ Խանութների մեծամասնությունը օգտագործում են կախիչները հագուստի հավաքածուները ցուցադրելու համար։

Պատմություն խմբագրել

Առաջին կախիչները հայտնվել են 1903 թվականին, Ալբերտ Պարկհաուսի ձեռքին, ով աշխատում էր մետաղալարերի գործարանում։ Նա չկարողացավ գտնել ազատ կեռիկ իր բաճկոնը կախելու համար։ Այդ պատճառով վերցրեց մի կտոր մետաղալար և դրանից պատրաստեց հարմարանք, որի վրա կախեց իր բաճկոնը։

Մշակույթում խմբագրել

ԱՄՆ-ում կախիչը անօրինական վիժումների խորհրդանիշն է, քանի որ անցանկալի հղիության պատճառով կանայք հաճախ օգտագործում են կախիչներ հղիության դադարեցման համար։

Հետաքրքիր է խմբագրել

19-րդ դարում Խարկովում հագուստի արտադրող Թրեմփլ անունով գերմանացու մասին մի լեգենդ կա։ Լեգենդի համաձայն, նրա յուրաքանչյուր արտադրանքը կախված էր կախիչի վրա, որի վրա «Թրեմպել» ընկերության ապրանքանիշն էր[1]։ Այդի իսկ պատճառով ամբողջ Հարավային Ռուսաստանում և Ուկրաինայում կոստյումների համար նախատեսված կախիչները սկսեցին անվանել տրեմպել։

Գրականություն խմբագրել

  • Daniel Rozensztroch: Cintres Hangers, Verlag le Passage 06/2002 — ISBN 2-84742-007-X
  • Вешалка // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախիչ» հոդվածին։